Լրահոս

20.03.2009 13:03


Խմբակցությունների գնահատականները՝ Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու վերաբերյալ

Խորհրդարանական քառօրյային հաջորդող ճեպազրույցների ընթացքում ԱԺ-ում ներկայացված բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներն էլ հրաժարվել են գնահատականներ տալ Երևանի ավագանու ընտրություններում մյուս կուսակցությունների հնարավորությունների վերաբերյալ։ Մասնավորապես, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է.

-Ճիշտ չի լինի գնահատական տալ և եզրակացություններ անել։ Ճիշտը՝ դեպի ընտրությունները հակված լինելն է։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նույն հարցի վերաբերյալ ասել է.

-Մենք ըմբռնումով ենք վերաբերվում ցանկացած քաղաքական ուժի գործելակերպին և նրանց հնարավորություններին գնահատականներ չենք տալիս։

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն էլ ասել է, թե իրենք տեսնում են միայն իրենց թեկնածուին։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն էլ գնահատել է միայն իրենց կուսակցության հնարավորությունները, ասելով, թե իրենք բավականին լուրջ թիմով են մասնակցելու ընտրապայքարին։

«Օրինաց երկիր» խմբակցության ներկայացուցիչները չեն մասնակցել ճեպազրույցներին։

 

Այս խորագրի վերջին նյութերը