Կարծիք

28.01.2018 14:48


Արդյոք Մշակույթի նախարարությունը հակադրվո՞ւմ է Սերժ Սարգսյանին

Արդյոք Մշակույթի նախարարությունը հակադրվո՞ւմ է Սերժ Սարգսյանին

Քիչ առաջ շատ հետաքրքիր նորություն կարդացի «Հրապարակ» թերթում։ Եթե թերթի տեղեկությունը ճիշտ է, Մշակույթի նախարարությունն արգելել է Միխայիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը։ Արգելանքի հիմնավորումն է, որ Սահակաշվիլին հակահայ գոծիչ է։

Հարց․ Եթե արգելանքն իսկապես Մշակույթի նախարարության նախաձեռնությունն է, ապա արդյոք նախարարությունը հակադրվո՞ւմ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Չէ՞ որ Սերժ Սարգսյանը Սահակաշվիլուն պարգևատրել է Հայաստանի բարձրագույն Պատվո շքանշանով՝ Հայ-վրացական դարավոր բարեկամության ամրապնդման, Հայաստանի և Վրաստանի համագործակցության խորացմանն ուղղված գոծունեության համար․․․

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը