Կարծիք

28.01.2018 14:29


Տարին սկսել են գոտիներն արձակելով ու թանկարժեք «բլյուդներ» ուտելով

Տարին սկսել են գոտիներն արձակելով ու թանկարժեք «բլյուդներ» ուտելով

Երևանի քաղաքապետարանում՝ Տարոն Մարգարյանից սկսած մինչև ՀՀԿ-ական հավաքարարներ, այնպիսի դեմքեր են աշխատում, որ նրանց «արժեհամակարգը» ուտել-խմել հասկացությունից այն կողմ չի անցնում: Նույնն էլ նախարարություններում: Բայց բոլորը միասին հանկարծ նախատոնական ուտուշ-խմուշը անվանում են «կորպորատիվ միջոցառում»:
Սա էլ հերիք չէ, պարզվում է՝ քաղաքապետարանն ու մի քանի նախարարություն ամանորյա «կորպորատիվի» վրա ծախսել են 30 միլիոն դրամ:
Կերել-խմել, իրար էլ նվերներ են տվել:
Բարձրաստիճան պաշտոնյաներից մեռանք լսելով՝ «գոտիներս պետք է ձգենք» սրտաճմլիկ արատահայտությունը: Սակայն պարզվում է՝ տարին սկսել են գոտիներն արձակելով ու թանկարժեք «բլյուդներ» ուտելով ու գերթանկարժեք կոնյակներ կոնծելով:
Մի խոսքով, 30 միլիոնը կուլ են տվել ու հիմա էլի շարունակելու են խոսել գոտիները ձգելու մասին:
Կիսամեռ թոշակառուների «կորպորատիվ» անեծքը դուք չեք լսո՞ւմ, ա՛յ, բիրդան աղաներ...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը