Մեկնաբանություն

28.01.2018 13:55


Բանակի տոնը, «Իգլայի» գործը և միկրոավտոբուս-շոուն

Բանակի տոնը, «Իգլայի» գործը և միկրոավտոբուս-շոուն

Այսօր հայկական բանակի ծննդյան օրն է: Մեր բանակը ծնվեց ու հասունացավ ծանր պայմաններում: Պատերազմ էր:

Ղարաբաղյան կռիվների միջով անցած մեր զինված ուժերը բազում կենդանի ու զոհված խորհրդանիշեր ունեն, բայց գլխավորը երկուսն են: Մեկը Վազգեն Սարգսյանն է, մյուսը՝ Սամվել Բաբայանը: Երկուսի մասով էլ ահագին միֆեր ու ստերեոտիպեր կան, բայց այսօր դրա մասին չարժե խոսել:

Այսօր արժե խոսել այն մասին, որ այդ երկու խորհրդանիշերից մեկը սպանված է, իսկ մյուսը՝ բանտում է՝ «Իգլայի» շինծու գործով:

Արժե խոսել նաև այն մասին, որ բոլորիս հասկանալի պատճառներով ՀՀ քաղաքացիների մի մասն իրենց արու զավակներին հանում է ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի բանակ չուղարկի: Սա, ի դեպ, միայն բանակի խնդիրը չէ: Սա պետության խնդիրն է, որի լեգիտիմությունը կասկածի տակ է առնվել: Ինչևէ:

Բանակի ծննդյան օրը խորհրդանիշերը հետին պլան են մղվել: Առաջին պլանում այլ դեմքեր են:

Հիմա այլ ժամանակներ են եկել: Պատերազմի տարիներին դրսում հաջողակ խոպանչի դառածների, անգրագետ փողատերերի, դասալիքների և անդեմ իշխանավորների ժամանակները:

Հիմա «վերևներում» «մոդան» բանակում չծառայած լինելն ու սեփական որդիներին բանակից պրծացնելն է, բայց, միևնույն ժամանակ, «ռազմահայրենասիրական» պաթոսով այլոց բանակ տանելու մասին խոսելը: Նաև՝ միկրոավտոբուս-շոու Եռաբլուրում կազմակերպելը (երբ բովանդակություն չկա, շեշտը դրվում է ձևի վրա):

Դասալիքները հաղթել են հերոսներին: Առայժմ հաղթել են: Բայց այսպես չի մնա:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը