Լրահոս

05.02.2010 14:32

Դաշնակցությունը «Ժառանգությանը» բարի ճանապարհ է մաղթել

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանին լրագրողները հարցրել են, թե ինչպես կմեկնաբանի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի այն հայտարարությունը, որ Դաշնակցության հետ այլևս անհնար է իրենց համագործակցությունը և Ժառանգությունը Դաշնակցությանը բարի ճանապարհ է մաղթում:

-Անշուշտ մեծ ողբերգություն չի լինի, եթե յուրաքանչյուրս գնա իր ճանապարհով, մանավանդ, որ մենք նաև մեծ բան չենք ստեղծել, որ մեծ բան քանդենք: Մենք համախմբվել ենք ընդամենը մե՛կ խնդրի շուրջ համագործակցելու համար,- ի պատասխան ասել է Ա. Շահբազյանը.

-Համենայն դեպս, կցանկանայի իսկապես պաշտոնական խոսք լսել, որովհետև այնուամենայնիվ ես հույս ունեմ, որ մենք կարող ենք շարունակել, մանավանդ, որ առաջիկայում քննարկելիք խնդիրներ ունենք և գործողությունների ծրագիր պետք է մեր գործընկերների հետ ճշգրտենք: Այնպես, որ անելիք կա, իսկ եթե որևէ մեկն այս ճանապարհին կորոշի, որ ինքն ավելի ճիշտ կամ խելացի ուղի պետք է ընտրի, գործելակերպ է հստակեցրել, բարի՛ ճանապարհ, կցանկանանք մեծ հաջողություններ, նույնիսկ կմիանանք նրանց, ովքեր որ իսկապես ավելի խելոք ճանապարհով կգնան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։