Կարծիք

26.01.2018 09:27


Հերթական անգործունյա, բայց «կրեատիվ» ու «դրայվոտ» այս մեկը շարունակում է հավատացնել, որ ամեն ինչ լավ է լինելու

Հերթական անգործունյա, բայց «կրեատիվ» ու «դրայվոտ» այս մեկը շարունակում է հավատացնել, որ ամեն ինչ լավ է լինելու

«Կարապետյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 112 մլն ՀՀ դրամ, 3 մլն 630 հազար ԱՄՆ դոլար, 850 հազար եվրո, 55 մլն ռուսական ռուբլի: Նկատենք, որ Կարապետյանի կնոջ ունեցվածքը ևս բավականին պատկառելի է՝ շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար, 1 մլն եվրո, ավելի քան 6 մլն ՀՀ դրամ և 21 մլն 400 հազար ռուբլի»․․․
Կարելի է պատկերացնել, թե ինչ բովանդակություն ունեն Կարապետյանի երեխաների հայտարարագրերը։ Ու սա ունեցվածքի միայն հայտարարագրած մասն է, դժվար չէ պատկերացնել, թե որքան է թաքցված հարստությունը, որը գոյացել է հիմնականում այլ երկրի գազը միջնորդավորված ՀՀ քաղաքացուն վաճառելու արդյունքում, այն քաղաքացու, որի նույնիսկ աղքատիկ թոշակը շատ է համարվում և կրճատվում է տարբեր անհեթեթ, արհեստական պատճառաբանություններով։
Հերթական անգործունյա, բայց «կրեատիվ» ու «դրայվոտ» այս մեկը տեղին-անտեղի ժպտալով շարունակում է հավատացնել, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մնում է հարցնել՝ «Որտե՞ղ, մա՛րդ աստծո, ձեր տա՞նը»․․․․

Սուսաննա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը