Ադրբեջանցի ֆուտբոլիստ. Եթե խաղանք հայերի դեմ և պարտվենք, ավելի լավ է հայրենիք չվերադառնանք
Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովը, որը նաև «Գաբալայի» ավագն է, խոսել է Ազգերի լիգայի վիճակահանության մասին և անդրադարձել Հայաստանի հավաքականի հետ հնարավոր հանդիպմանը:
D դիվիզիոնում գտնվող Ադրբեջանի հավաքականը, հիշեցնենք, ընդգրկվել է C խմբում, որտեղ կմրցի Ֆարերյան կղզիների, Մալթայի և Կոսովոյի հավաքականների հետ: Հայաստանի հավաքականը D խմբում է, իսկ Ադրբեջանի ու Հայաստանի հանդիպումն այս մրցաշարում բացառված էր միայն խմբային փուլում.
«Խմբային փուլի մեր մրցակիցներից ամենալուրջը Կոսովոյի հավաքականն է, բայց նրանց ևս կարելի է հաղթել: Կարծում եմ` մենք, միանշանակ, պետք է խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնենք»,- ասել է ֆուտբոլիստը:
-Եթե հաջողվի խմբից դուրս գալ, ամեն դեպքում չեք խուսափի ավելի լուրջ մրցակիցների հետ խաղալուց, ինչպես օրինակ Վրաստանի, Ղազախստանի, Բելառուսի կամ Հայաստանի:
-Սա Գերմանիան կամ Անգլիան չէ, որոնց հետ մենք նախկինում պայքարել ենք խմբից դուրս գալու համար: Սրանք մեր մակարդակի մրցակիցներ են:
-Մտածե՞լ եք, որ եզրափակչում կարող եք խաղալ Հայաստանի հավաքականի հետ:
-Դեռևս վաղ է այդ մասին խոսելը, բայց եթե այդ հանդիպումը կայանա, այն կլինի կյանքի խաղ: Եթե պարտվենք, ավելի լավ է հայրենիք չվերադառնանք:

Աղբյուրը՝ armsport.am