Լրահոս

05.02.2010 13:27

Արմեն Մարտիրոսյան. Ժառանգության դեմ հստակ քաղաքական պատվեր է իրականացվում

Արմեն Մարտիրոսյան. Ժառանգության դեմ հստակ քաղաքական պատվեր է իրականացվում

Ժառանգություն կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, որ իրենց կուսակցության դեմ հստակ քաղաքական պատվեր է իրականացվում' Ժառանգությանը հնարավորինս շրջափակելու ուղղությամբ:

-Անցած շաբաթվանից սկսվել է մի նոր տոտալ հարձակման փորձ Ժառանգության վրա' խեղաթյուրումներով, ցեխ շպրտումներով և գումարած դրան արդեն իսկ բոլորիս պարզ է դառնում, որ քաղաքական որոշում կա իշխանությունների կողմից բոլոր միջոցներով շրջափակման ենթարկել Ժառանգությանը, այդ թվում նաև միջազգային պատվիրակություններում մասնակցության հարցում:

Ա. Մարտիրոսյանի այս հայտարարությանն ի պատասխան' ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասել է.

-Ժառանգությունը շատ մեծ աղմուկ է բարձրացնում իր շուրջ և դա տեղավորվում է Ժառանգության PR ակցիաների շրջանակում' անընդհատ աղմուկ բաձրացնել իրենց գործունեության շուրջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։