Վե՛րջ: 1988-ից սկսված քաղաքական ցիկլը փակվեց: Մտանք նոր շրջան:
Ամբողջ քաղաքական դաշտը և պետական ինստիտուտները ներկայացնում են միմիայն խոշոր կապիտալի (իրականում «կեղտոտ»` կոռուպցիայի միջոցով ձևավորված կապիտալի) շահերը: Դա քրեական կապիտալ է և կարող է իշխել միայն քրեական եղանակներով:
Խոշոր կապիտալը հանրությանը շեղելու համար պետք է ստվերային եղանակով աջակցի փողոցահաճո «ընդդիմությանը», որը չպետք է սկզբունքային հարցադրումներ անի, բայց ընդունի խաղի կանոնները` չվիճարկի «ընտրությունների" օրինականությունը և զբաղվի թանկացումների դեմ պայքարով, փողոցների անվանակոչումներով, աշխարհքաղաքական դեմագոգիայով ու նմանատիպ «պայքարներով»:
Իրական ընդդիմությունը պետք է պայքարի խոշոր կապիտալի շահերի դեմ և ներկայացնի հանրության շահերը: Դա կարող է լինել միմիայն կոնցեպտուլ քաղաքական միավոր: Նման քաղաքական միավորները գործում են «ձախ» դաշտում` սոցիալ-դեմոկրատական գաղափարական պլատֆորմով:
Վե՛րջ․ 1988-ից սկսված քաղաքական ցիկլը փակվեց

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից