Հայաստանում ՌԴ ԶՈւ կործանիչները ՀՕՊ օբյեկտների դեմ պայքարի վարժանքներ են արել
«Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչները ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել, որոնց ընթացքում մշակել են պայմանական հակառակորդի ՀՕՊ օբյեկտների ոչնչացման գործողություններ: Այս մասին Razm.info-ին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
Ուսումնական թռիչքների ընթացքում օդաչուները կատարել են բարձր պիլոտաժի էլեմենտներ: ՄիԳ-29 կործանիչների անձնակազմները մշակել են պայմանական հակառակորդի ՀՕՊ համակարգերի հաղթահարման, էլեկտրոնային գործարկմամբ ավիացիոն հրթիռներով առավել կարևոր ցամաքային թիրախների խոցման գործողություններ:
Հաղորդագրության համաձայն՝ այս տարի ՄիԳ-29 ինքնաթիռների օդաչուները կիրականացնեն ավելի քան 1000 ուսումնական և ուսումնամարտական թռիչքներ:
Թռիչքներին ներգրավվել են շուրջ 100 զինծառայող և 20 միավոր ինքնաթիռ: