Այստեղ պատվերով լսարան, դրսում պատվերով լսարան, է՛հ, հետո՞
Այստեղ պատվերով լսարան, դրսում պատվերով լսարան: Է՛հ, հետո՞... 2010-ի այս օրերին Փարիզում, Կոմիտասի արձանի մոտ ֆրանսահայերն ի՜նչ բողոքի ցույց կազմակերպեցին Սերժ Սարգսյանի և նրա նախաձեռնած քիրվայական գործընթացի դեմ: Պաստառներն ու թուքումուրը հիշում եք: Ֆրանսահայերի գրոհից նա մի կերպ հասցրեց ծաղկեպսակ դնել հուշարձանին ու, կարելի է ասել, փախավ «դեպքի վայրից»: Այս օրերին Փարիզի քաղաքապետարանում հատուկ ընտրված փարիզահայերը ողջունում ու ծափահարում են Ս.Սարգսյանին ու երջանիկ են, որ հարցեր տալու իրավունք չունեն: Մեկ-մեկ թվում է, թե սփյուռքահայության որոշակի շրջանակ ՀՀԿ-ականներից ավելի ՀՀԿ-ական է: Բայց իրականությունը մեկն է. Սարգսյանի նախագահության տարիներին չդադարող արտագաղթի հետևանքով Սփյուռքը զգալիորեն ընդլանվել է: Հիմա էս տեսակ ծափ-ծլնգոցներով ո՞ւմ եք խաբում:
Այստեղ պատվերով լսարան, դրսում պատվերով լսարան, է՛հ, հետո՞
Այստեղ պատվերով լսարան, դրսում պատվերով լսարան:
Է՛հ, հետո՞...
2010-ի այս օրերին Փարիզում, Կոմիտասի արձանի մոտ ֆրանսահայերն ի՜նչ բողոքի ցույց կազմակերպեցին Սերժ Սարգսյանի և նրա նախաձեռնած քիրվայական գործընթացի դեմ: Պաստառներն ու թուքումուրը հիշում եք: Ֆրանսահայերի գրոհից նա մի կերպ հասցրեց ծաղկեպսակ դնել հուշարձանին ու, կարելի է ասել, փախավ «դեպքի վայրից»:
Այս օրերին Փարիզի քաղաքապետարանում հատուկ ընտրված փարիզահայերը ողջունում ու ծափահարում են Ս.Սարգսյանին ու երջանիկ են, որ հարցեր տալու իրավունք չունեն:
Մեկ-մեկ թվում է, թե սփյուռքահայության որոշակի շրջանակ ՀՀԿ-ականներից ավելի ՀՀԿ-ական է:
Բայց իրականությունը մեկն է. Սարգսյանի նախագահության տարիներին չդադարող արտագաղթի հետևանքով Սփյուռքը զգալիորեն ընդլանվել է:
Հիմա էս տեսակ ծափ-ծլնգոցներով ո՞ւմ եք խաբում:
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից