ԼՂ հակամարտությունը սառեցվածներից չէ, իսկ ներկայիս ստատուս-քվոն կայուն չէ. Մակրոն
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նրանք հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև հայտարարություններով:
«Հայաստանի մերձավոր հարևանությունում տեղի են ունենում խորքային զարգացումներ՝ Թուրքիայում, Իրանում, Ռուսաստանում: Դրանք կարող են լինել մտահոգության առարկա, սակայն նրանք միաժամանակ նաև գործելու շարժառիթ են: Սերժ Սարգսյանին ասացի իմ համոզմունքը. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված հակամարտությունների թվին չի դասվում, իսկ ներկայիս ստատուս-քվոն կայուն չէ: Միայն բանակցությունները թույլ կտան հասնել երկարաժամկետ լուծման՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների:
Դա կլինի մի լուծում, որը համարձակ փոխզիջումներ և կոնկրետ գործողություններ կպահանջի բոլոր կողմերից: Բանակցությունների վերսկսումը, որին մասնակցում էիք Դուք և Ձեր ադրբեջանցի գործընկերը Ժնևում անցած հոկտեմբերի 16-ին, որոնք հետագայում շարունակվեցին արտաքին գործերի նախարարների մակարդակում, քաջալերող են:Դրանց պետք է հետևեն կոնկրետ գործողություններ: Մեզ ևս շնորհավորում եմ, որովհետև անցած շաբաթ Կրակովում կայացած արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, և հուսով եմ, որ այդ ոգևորությունը մեզ առաջ կտանի: Մենք լավ գիտակցում ենք, որ գործընթացը դեռևս փխրուն է, իսկ տեղում իրավիճակն անկայուն է, ուստի բացարձակ անհրաժեշտություն է, որ այս երկխոսության վերսկսումը տանի կոնկրետ առաջընթացի:Համենայնդեպս, ես վստահեցրեցի իմ անձնական ներգրավվածության մասին, ինչպես նաև իմ վճռականության, որ Ֆրանսիան կշարունակի խաղալ իր դերը՝ որպես անկողմնակալ միջնորդ: Մենք հետևում ենք այս իրավիճակին և մեր ռուս ու ամերիկացի գործընկերների հետ դիտարկում ենք կարգավորման գործընթացն առաջ մղելու բոլոր հնարավորությունները»,-մասնավորապես ասել է Էմանուել Մակրոնը՝ հավելելով, որ Հայաստան կժամանի պետական այցով այս աշնանը:
ԼՂ հակամարտությունը սառեցվածներից չէ, իսկ ներկայիս ստատուս-քվոն կայուն չէ. Մակրոն
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նրանք հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև հայտարարություններով:
«Հայաստանի մերձավոր հարևանությունում տեղի են ունենում խորքային զարգացումներ՝ Թուրքիայում, Իրանում, Ռուսաստանում: Դրանք կարող են լինել մտահոգության առարկա, սակայն նրանք միաժամանակ նաև գործելու շարժառիթ են: Սերժ Սարգսյանին ասացի իմ համոզմունքը. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված հակամարտությունների թվին չի դասվում, իսկ ներկայիս ստատուս-քվոն կայուն չէ: Միայն բանակցությունները թույլ կտան հասնել երկարաժամկետ լուծման՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների:
Դա կլինի մի լուծում, որը համարձակ փոխզիջումներ և կոնկրետ գործողություններ կպահանջի բոլոր կողմերից: Բանակցությունների վերսկսումը, որին մասնակցում էիք Դուք և Ձեր ադրբեջանցի գործընկերը Ժնևում անցած հոկտեմբերի 16-ին, որոնք հետագայում շարունակվեցին արտաքին գործերի նախարարների մակարդակում, քաջալերող են: Դրանց պետք է հետևեն կոնկրետ գործողություններ: Մեզ ևս շնորհավորում եմ, որովհետև անցած շաբաթ Կրակովում կայացած արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, և հուսով եմ, որ այդ ոգևորությունը մեզ առաջ կտանի: Մենք լավ գիտակցում ենք, որ գործընթացը դեռևս փխրուն է, իսկ տեղում իրավիճակն անկայուն է, ուստի բացարձակ անհրաժեշտություն է, որ այս երկխոսության վերսկսումը տանի կոնկրետ առաջընթացի: Համենայնդեպս, ես վստահեցրեցի իմ անձնական ներգրավվածության մասին, ինչպես նաև իմ վճռականության, որ Ֆրանսիան կշարունակի խաղալ իր դերը՝ որպես անկողմնակալ միջնորդ: Մենք հետևում ենք այս իրավիճակին և մեր ռուս ու ամերիկացի գործընկերների հետ դիտարկում ենք կարգավորման գործընթացն առաջ մղելու բոլոր հնարավորությունները»,-մասնավորապես ասել է Էմանուել Մակրոնը՝ հավելելով, որ Հայաստան կժամանի պետական այցով այս աշնանը:
7or.am