Կարծիք

23.01.2018 21:05


Ինչու նախագահի պաշտոնում առաջարկվեց Արմեն Սարգսյանը

Ինչու նախագահի պաշտոնում առաջարկվեց Արմեն Սարգսյանը

Ըստ որոշ վիճակագրական տվյալների՝ Հայաստանից դուրս է հանվել 9-15 միլիարդ դոլար, որոնք ներդրվել են հիմնականում Արևմտյան երկրներում: Բնականաբար, այդ գումարների մի զգալի մասը ներդրվել են խոշոր ծրագրերում: Հյուրանոցները, բնակարանները և մանր բիզնեսում կատարված ներդրումները մեզ չեն հետաքրքրում, ինչպես նաև դրանց տերերը` մանր-մունր պատգամավորներն ու չինովնիկները, դատավորներն ու այլոք նույնպես հետաքրքիր չեն:

Պարբերաբար օֆշորային ցուցակների հրապարակումները դրանց տերերի համար լուրջ խնդիրներ են առաջացնում: Օրինակ` ամերիկյան սանկցիաների պատճառով Ռուսաստանի օլիգարխներն ու խոշոր կոռուպցիոներները խնդիրների առջև են հայտնվել: Պրոբլեմներ ունեն նաև Բրիտանիա գումար արտահանողները:

Հայաստանի իշխող բուրգի գագաթի համար հիմնական խնդիրը հայտնի եղանակով կուտակված կապիտալի միջազգային լեգիտիմության և անվտանգության ապահովման խնդիրն է, ինչի համար լավագույն միջնորդը հենց Արմեն Սարգսյանն է:

Սերժ Սարգսյանը չունի հավերժ բարեկամներ և հավերժ թշնամիներ, այլ ունի բիզնեսի պարտնյորներ և սպասարկող անձնակազմ: Հայաստանը նրա համար եկամտի աղբյուր է, Հայաստանի բնությունը` հանքարդյունաբերության ոլորտ:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այն վերածվում է սպասարկման ոլորտի կառույցի: Կարելի է արդեն փաստել, որ նման կուսակցություն, որպես այդպիսին, արդեն գոյություն չունի:

Հ.Գ. Նախագահի անձը և նրա անելիքները փոքր թվով մարդկանց խնդիրն է կամ ավելի ճիշտ` բիզնեսը, իսկ թե մնացածներին ինչու է այդ հարցը հետաքրքրում, անհասկանալի է:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը