Լրահոս

05.02.2010 10:35

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայությունը նախատեսում է հանրապետության ավտոճանապարհները կահավորել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների հայտնաբերման ավտոմատ համակարգով, որը հնարավորություն կտա ճանապարհներին տեղադրված տեսախցիկների տեսադաշտում հայտնված տրանսպորտային միջոցների հոսքում հայտնաբերել և նույնականացնել այն տրանսպորտային միջոցները, որոնք կատարել են ճանապարհային երթևեկության կանոնների հետևյալ խախտումները
- սահմանված արագության գերազանցում.
- լուսացույցի կարմիր ազդանշանի պահանջները չկատարելը.
- հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը.
- կանգառի և կայանման կանոնների խախտումները.
- ճանապարհային նշանների պահանջները չկատարելը
- ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը
Խախտումների յուրաքանչյուր դեպքի համար համապատասխան տվյալները պետք է ուղարկվեն տվյալների մշակման կենտրոն, որտեղ պետք է կազմվի ու տպագրվի վարչական իրավախախտման արձանագրություն (այն պետք է պարունակի ճանապարհային երթևեկության կանոնները խախտող տրանսպորտային միջոցի նկարները) և  համապատասխան որոշում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։