Վերաքննիչ քրեական դատարանում Սամվել Բաբայանը հայտարարեց, որ մեղադրող կողմը պատվեր է կատարում (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դիմումը:
2017թ․ նոյեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Բաբայանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։
Նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը դիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և երկու մեղադրանքով էլ կայացնել արդարացման դատական ակտ՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Դատական այսօրվա նիստում Սամվել Բաբայանը հայտարարել է, որ մեղարող կողմը պատվեր է կատարում։ Դատախազին բացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացվել, սակայն դատարանը մերժել է այն։
Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 2-ին՝ ժամը 12:00-ին։

7or.am