Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը որևէ պատճառ չի տեսնում, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացրած ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն իրենց համար ընդունելի թեկնածու չլինի:
Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ իրենք արդեն մեկ անգամ ոչ պաշտոնական հանդիպում Արմեն Սարգսյանի հետ ունեցել են:
«Բայց մենք նաև պաշտոնական հանդիպում ենք ունենալու պարոն Սարգսյանի հետ, որից հետո կներկայացնենք մեր կարծիքը, սակայն այս պահին ես որևէ պատճառ չեմ տեսնում, որ նա մեզ համար ընդունելի թեկնածու չլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Վարդանյանը:
«Ես կցանկանայի նշել և կուզեի, որ դուք էլ նկատեիք, որ Հայաստանի քաղաքական էլիտայում որոշակի դրական փոփոխություններ են նկատվում՝ մարդկանց ներկայություն, ովքեր տարբերվում են իրենց հատկանիշներով»,- ասաց Վարդանյանը: