Կարծիք

22.01.2018 09:57


Ստացվում է, որ ԵԼՔ-ի օգտին քվեարկած մարդկանց 99 տոկոսը չի մասնակցել իրենց համակրած ուժի քաղաքական երթին

Ստացվում է, որ ԵԼՔ-ի օգտին քվեարկած մարդկանց 99 տոկոսը չի մասնակցել իրենց համակրած ուժի քաղաքական երթին

ԵԼՔ-ի երթին մասնակցել է շուրջ 1500 մարդ։ Ուղիղ 10 ամիս առաջ ԵԼՔ-ը ստացել էր շուրջ 120 հազար ձայն, որից մոտ 70.000-ը` միայն Երևանում։ Ստացվում է, որ ԵԼՔ-ի օգտին քվեարկած մարդկանց 99 տոկոսը չի մասնակցել իրենց համակրած ուժի քաղաքական երթին։
Սրանից ավելի խոսուն փաստ, որ մարդիկ հիասթափվել են իրենց կատարած ընտրությունից, քաղաքականության մեջ գոյություն չունի։
Այս փաստը ավելի է ամրապնդվում, եթե հաշվի առնենք, որ

ա) սա ԱՌԱՋԻՆ մեծ միջոցառումն էր ընտրություններից հետո, այսինքն՝ էներգիայի կուտակում կար։
բ) Միջոցառումը հռչակված էր, որպես սոցիալական բողոք, որը ունի իրական հիմք։ Թանկացումները իրոք կպնում են մեր ժողովրդի առանց այդ էլ աղքատ գրպանին։ Սա ենթադրում է, որ մարդիկ առանց ԵԼՔ-ին համակրելու կարող էին մասնակցած լինել երթին։ Ու եթե, այդուհանդերձ, չե՛ն մասնակցել, նշանակում է, որ չեն վստահել երթի կազմակերպիչների քաղաքական արդյունավետությանը կամ անկեղծության (իսկ հավանաբար` երկուսին միասին)։
Սա՛ է ժողովրդի պատասխանը։ Մարդիկ հիմար չեն և հասկանում են, որ եթե քաղաքական դաշինքը բռնապետին համարում է դեմոկրատ ու հետո պայքարում է այդ բռնապետի հանցագործությունների ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ դեմ, ապա այդտեղից անկեղծության հոտ չի գալիս։
...
Քաղաքագիտական օրենքները հուշում են, որ հաջորդ` փետրվարի 5-ի երթին մասնակցելու է ամենաշատը 500 մարդ, եթե, իհարկե, այդ երթը կայանա։

Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը