Կարծիք

22.01.2018 09:31


Սփյուռքի նախարարը զբաղված է եղել ապագա նախագահացուի տիկնոջը գովելով

Սփյուռքի նախարարը զբաղված է եղել ապագա նախագահացուի տիկնոջը գովելով

Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանն անցյալ տարի կազմակերպել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի կնոջ գրքերի շնորհանդեսը: Հրանուշը հանդես է եկել գրականագետի դերում և մի բոլ գովել է մանկագիր Նունե Սարգսյանի գրականությունը՝ վերջինիս համարելով «հայ մանուկների ամենաճանաչելի մանկագիրներից մեկը»:
Հրանուշը Նունեի հեքիաթները փոխադրել է քյավառա, գյումրվա բարբառով ու գրքերը նվիրել է մեր բոլոր գրադարաններին:
Իսկ դուք ասում եք՝ Սփյուռքի նախարարը ոչինչ չի անում:
Ահա՛, խնդրեմ, նա զբաղված է եղել ապագա նախագահացուի տիկնոջը գովելով:
Բնականաբար, Հրանուշը ոչ մի հեքիաթի չի հավատում, բացի հեքիաթային կյանքով ապրող Նունեին առաջին տիկնոջ կարգավիճակում տեսնելուց:

Հետաքրքիր է՝ մեր գրողներն ու մանուկները ճանաչո՞ւմ են այդպիսի մանկագրի:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը