Լրահոս

21.01.2018 21:51


Որոնվում է 15-ամյա աղջկան բռնաբարած կասկածյալը

Որոնվում է 15-ամյա աղջկան բռնաբարած կասկածյալը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 20-ին, Ոստիկանության Եղեգնաձորի բաժին դիմած Վայոց ձորի գյուղերից մեկի բնակչի՝ 47-ամյա Արմեն Ս.-ի դիմումի փաստով: Վերջինս հայտնել է ոստիկաններին, որ օրեր առաջ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Նոր Խարբերդ» ամառանոցային ընկերության թաղամասում ոմն Համլետը բռնաբարել է իր աղջկան՝ 15-ամյա Ս. Ս.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմեն Ս.-ն հայտնել է նաև կասկածյալի անունը և ինչով է զբաղվում նա: Երեխան էլ սովորում է իր ծննդավայրի դպրոցներից մեկի 8-րդ դասարանում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում նախապատրաստվող նյութերը փոխանցվել են Ոստիկանության Շենգավիթի բաժին: Ձեռնարկվում են օպերատիվ միջոցառումներ՝ կասկածյալի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը