Սերժ Սարգսյանի ամենաչսիրած բառերն են «քաղաքականությունը» և «քաղաքականացնելը»:
Քաղաքականացնել՝ նշանակում է իրերը կոչել իրենց անուններով և խոսել պատճառից, այլ ոչ թե հետևանքից: Քաղաքականությամբ զբաղվել՝ նշանակում է դնել իշխանության հարց:
Սարգսյանը չի սիրում, երբ իրերը կոչում են իրենց անուններով ու վիճարկում իշխանության հարցը: Դա էր պատճառը, որ Բ26-ին կից «քաղաքացիականները» կոկորդ էին պատռում՝ կոչ անելով ակնհայտ քաղաքական հարցերը չքաղաքականացնել:
Հետևողական աշխատանքի արդյունքում մեր հանրային կյանքը սրընթաց ապաքաղաքականացվում է: Նույնիսկ գնաճին վերաբերող մաքուր քաղաքական հարցը (մակրոտնտեսական այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են ՀՆԱ-ն ու դրա դինամիկան, գնաճն ու գործազրկությունը, ամենաքաղաքական հարցերն են) «Ելք» դաշինքին արգելված է քաղաքականացնել (պարտաճանաչ պիոներիկի պես «Ելք»-ցիները կատարում են այդ պահանջն ու «ջորի» քշում): Քաղաքական հարցի ապաքաղաքականացման արդյունքում էլ մարդ չհավաքվեց գնաճի դեմ հայտարարված երթին: Ի դեպ, ամենաուշագրավն այն է, որ «Ելք»-ի երթին անմիջապես հաջորդեց վառելիքի գնի 10 դրամով նոր թանկացումը:
Մեզանում ապաքաղաքականացումը պետական քաղաքականություն է:
Ապաքաղաքական է երկրի թիվ մեկ քաղաքական ինստիտուտը՝ խորհրդարանը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քաղաքական տեքստ կամ նախադասություն չի արտասանել մեր երկրի անվտանգության և կարևորագույն այլ թեմաներով: Նա, ամենայն հավանականությամբ, լավ մարդ է և, միգուցե, լավ բժիշկ, բայց ապաքաղաքական մարդ է, ում նստեցրել են քաղաքական մարմնի խոսնակի աթոռին:
Կարեն Կարապետյանի վարչապետությամբ ապաքաղաքական դարձավ նաև կառավարությունն ու վարչապետի «պոստը»: Կարապետյանն ամեն առիթով շուտասելուկի պես հայտարարում է, որ ինքը մենեջեր է, կարծես, մենեջեր լինելը հակասում է քաղաքական մարդ լինելուն:
Չքաղաքականացված լինելու պահանջ է դրվել նաև նշանակվելիք ՀՀ նախագահի առաջ: Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանից պահանջում է ապաքաղաքական նախագահ լինել, ինչը Հայաստանում նշանակում է՝ լինել «անգլիական թագուհու» դերում, այն էլ՝ առանց թագի:
Եթե մեր երկրում քաղաքական գործունեությամբ զբաղվի միայն մեկ մարդ, ապա հայրենիքը կրկեսի կվերածվի, իսկ պետական ինստիտուտները ղեկավարող մյուս գործիչները կդառնան կրկեսի ծաղրածուներ կամ խեղկատակներ: Ամեն ինչ հիմա գնում է այդ ուղղությամբ, բայց թե ինչքան կդիմանա Հայաստանը, դժվար է ասել:
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.: Մինչ հայ ժողովուրդը քննարկում էր Արմեն Սարգսյանի թեման, մեկ այլ Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը դարձավ նախագահ՝ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի:
Հարցի չքաղաքականացման դեպքում պետք է ընդունել, որ Լևոն Սարգսյանը այդ դերն ստանձնել է ոչ թե այն պատճառով, որ Սերժ Սարգսյանի եղբայրն է, այլ այն պատճառով, որ ականավոր գիտնական է և արժանի է ներկայացնել հազարամյակների մշակութային ժառանգության ու հայ ժողովրդի այցեքարտը հանդիսացող հայկական կառույցը:
Սերժ Սարգսյանի ձեռքին եթե ճար լիներ, ապա Լևոն Սարգսյանին ոչ թե Մատենադարանի, այլ ՀՀ նախագահի պաշտոնը կտար, իսկ մյուս եղբայր Ալեքսանդրին այս տարվա ապրիլից կնշանակեր առաջին փոխվարչապետ (վարչապետի պաշտոնը իրենն է) ու կառաջարկեր չքաղաքականացնել այդ նշանակումները (խորհրդարանի խոսնակի դերում Բաբլոյանը, ինչպես ասացինք, լրիվ ձեռնտու է՝ որպես ապաքաղաքականացման քայլող վկա): Բայց քանի որ մենք դեռ այնքան հետամնաց ենք, որ նման բաներ տեղի չեն ունենում (առայժմ), ուստի ստիպված այլ մարդիկ են նշանակվում կամ նշանակվելու ՀՀ նախագահի կամ այլ պաշտոններում՝ պայմանով, որ հանկարծ չքաղաքականացվեն, այսինքն՝ իրերը չկոչեն իրենց անուններով ու չդնեն իշխանության հարց:
Չքաղաքականացնե՛լ