Քաղաքական

21.01.2018 07:06


Զարուհի Փոստանջյան․ Հասկանալի է, որ Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի պրոյեկտն է սպասարկում

Զարուհի Փոստանջյան․ Հասկանալի է, որ Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի պրոյեկտն է սպասարկում

Հայաստանի արտախորհրդարանական ուժերը առաջարկ ստանալու դեպքում պատրաստ են քննարկել Հանրապետական կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպելու հնարավորությունը։ Ազատությունը հայտնում է, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության դռները բաց են բոլորի առջև, սակայն, կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի խոսքով, իրենք չեն սպասարկի Սերժ Սարգսյանի ծրագրերը՝ այս դեպքում, մասնավորապես, սահմանադրական փոփոխությունների միջոցով իր իշխանության երկարաձգումը։

«Եվ այստեղ է հիմնական խնդիրը՝ նայած ինչի շուրջ է Արմեն Սարգսյանը ցանկանում քննարկում անցկացնել: Եթե նա ցանկություն ունի քննարկում անցկացնել Սերժ Սարգսյանի պրոյեկտների շուրջ, ապա մենք, իհարկե, այդ քննարկումների մասնակիցը չենք լինի,-«Ազատության» հետ զրույցում նշել է Փոստանջյանը՝ շարունակելով,-իսկ հասկանալի է, որ նա այդ պրոյեկտն է սպասարկում»:

Զարուհի Փոստանջյանը իշխանության մենաշնորհի պայմաններում հարկ չի համարում քննարկել նաև նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի անհատական հատկանիշները, բայց, այնուամենայնիվ, խնդիրներ տեսնում է՝ ինչո՞ւ Արմեն Սարգսյանը երբեք չի արձագանքել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

«Հայաստանում տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ, իսկ մենք այս մարդու դիրքորոշումը չենք լսել։ Դեռ ավելին՝ Ամուլսարի հետ կապված մենք գիտենք, որ նա ներգրավված է այդ ծրագրի մեջ, իսկ ծրագիրը կործանարար է Հայաստանի համար: Հետևաբար այս մարդու արդեն որակների մասին էլ մենք գիտենք»,-կարծիք է հայտնել նա:

Այս խորագրի վերջին նյութերը