Քաղաքական

22.01.2018 08:43


Ֆեյսբուքահայությունը՝ Արմեն Սարգսյանի մասին

Ֆեյսբուքահայությունը՝ Արմեն Սարգսյանի մասին

Սերժ Սարգսյանի կողմից Արմեն Սարգսյանին ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու առաջադրելու թեման լայն քննարկման առարկա է դարձել ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում։ Ստորև ներկայացնում ենք նրանց գրառումներից մի քանիսը։

. . .

Կիմա Եղիազարյան

Եթե ԱԺ նախագահին էլ փոխեն ու Ս տառով սկսվող ազգանունով մարդ նշանակեն, ապա СССР է ստացվում:
Ինչ վատ է, ո՞ր...
Այսպես, թե այնպես լրիվ սովետի հոտ է փչում մեր երկրից...

. . .

Ավետիք Իշխանյան

Մեսրոպ Հարությունյանը չգիտես՝ ինչ-ինչ պատճառներով «Ֆեյսբուքից» հեռացել է, բայց շարունակում է ստեղծագորել։

Արմեն Սարգսյանը երկար տարիներ Անգլիայում բնակվելուց հետո որոշեց գալ Հայաստան և աշխատել որպես Անգլիայի թագուհի․․․

. . .

Արամ Հարությունյան

Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները:

Սեսիլ Սոլսբերի Լորդերի պալատ, 1896 թվական

Արքայազն Չարլզը Արմեն Սարգսյանի հետ է բարձրացել Ամուլսար:

Թունելի Հակոբ ՍՍ-ի Ճորտերի պալատ, 2018 թվական

***

Անգլիայի թագուհու մարդը՝ անգլիական թագուհի...

. . .

Արմեն Գրիգորյան

Փաստորեն, Հայաստանի անգլիական թագուհին բերվելու է հենց Անգլիայից:

. . .

Սուսաննա Մուրադյան

Այս կամ այն թեկնածուին քննարկելը, պոզ ու պոչ կպցնելը, անիմաստ գործ է, քանի որ դրանց իր քիմքին ու հեռահար նպատակներին հարմար ընտրողը երբեք չընտրված մեկ մարդ է՝ Պատճառը․․․․

. . .

Արամ Կարապետյան

Հարց «Հայկական ռադիոյին».
-Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը այդքան Սարգսյաններ նշանակում բարձր պաշտոնների:

-Որպեսզի Պուտինը չհասկանա, որ Սարգսյանը ինչ արեց...

. . .

Նարինե Դիլբարյան

Համաձայն եմ՝ միտումնավոր նսեմացնում են նախագահի պաշտոնը՝ մթին նպատակներով։ Իրականում բավարար լիազորություններ էլ կան և լուրջ դերակատարման դաշտ ՀՀ գալիք նախագահի համար։ Ողջ խնդիրն այն է, թե ով դեկորացիա կդառնա մի վեց ամսից։ Ո՞վ է թատերավարը։ Ո՞վ դերակատարը....

. . .

Տիգրան Սիմոնյան

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ըտանիքը՝ հանձինս նրա կնոջ և զավակների, խոստովանել են, որ իրենք ծագումով հայ բրիտանացիներ են: Այսինքն, ստացվում է, որ նրանք հայ իրականությանը լրիվ օտար և խորթ, նրան լրիվ անհաղորդ մարդիկ են, որոնց համար (ինձ թույլ եմ տալիս օրինաչափորեն ենթադրել) բոլոր առաջնահերթությունների կիզակետում եղել և լինելու են Մեծ Բրիտանիայի պետական-ազգային շահերը: Հետաքրքիր է՝ ՀՀ ապագա նախագահ Արմեն Սարգսյանը ի՞նչ չափով է կիսում (կամ չի կիսում) իր բրիտանացի կնոջ և զավակների միասնական տեսակետը։

. . .

Դավիթ Գրիգորյան

Սարգսյան Արմենի նշանակմամբ կարող են ուրախանալ միայն իրեն երբևիցե չհանդիպած, իր մութ գործունեությանն անծանոթ և Հայաստանը որպես ուժեղ ու ինքնիշխան երկիր չտեսնող տղաներն ու աղջիկները: Մնացածիս համար Արմենի գալիք նշանակումը (միտումնավոր չեմ օգտագործում «ընտրություն» բառը) Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-2-ի կարգի մարտահրավեր է լինելու: Այդ պահից հետո փորձ կարվի Հայաստանը վաճառել ամբողջովին (այլ ոչ թե մաս-մաս), մի բան՝ որ մեր կիսագրագետ ջեբկիրները մինչ օրս չէին կարողանում անել: Դե՛ եկ վարդապետ ու մի խենթանա....

Այս խորագրի վերջին նյութերը