Լսե՛ք․ Այս երկիրը նաև մեր երկիրն է և մենք իրավունք ունենք հարցնել, պատասխանատուներն էլ պարտավոր են պատասխանել, թե ինչո՞ւ չենք կարող արդար ընտրություններով իշխանություն ձևավորել, թե ինչո՞ւ մեր բոլորի ունեցվածքը թալանվել-բաժանվել է մի քանի տասնյակ համախոհ-ընտանիքների միջև, թե ինչո՞ւ հայրենիքը պաշտպանելուց զոհվում են հիմնականում աղքատ, անապահով, խեղճ ընտանիքների տղաները, թե ինչո՞ւ բանակի բյուջեն աննկատ հոսել է մի խումբ հրամանատարների, գեներալների ընտանեկան բյուջե։
Այս երկիրը նաև մեր երկիրն է և եթե կուզեք՝ ավելի շատ մեր երկիրն է և մենք պետք է իմանանք, թե ինչո՞ւ և ինչպե՞ս իրեն նախագահ հռչակածի ընտանիքն ու մերձավորները միանգամից հարստացան, թե ի՞նչ արժանիքների համար է իր եղբայրը մեդալ ստանում կամ կամաց, սահուն քայլերով մոտենում Մատենադարանին, թե ինչո՞ւ մյուս, ընդամենը նախկինում վարորդ եղած եղբայրը իր որդիների հետ տնօրինում ահռելի ունեցվածքի։
Այո՛, պետք է հարցնենք և իմանանք, թե ինչո՞ւ կամ ինչպե՞ս է ստացվում, որ տարօրինակ զուգադիպությամբ ամենատաղանդավորներն իրենց զավակներն ու մերձավորներն են ու պետական ապարատում կարևորագույն պաշտոններն հենց իրենք են զբաղեցնում, չհարցնե՞նք, թե ինչպե՞ս կամ ում տված կեղծ տեղեկանքի հիման վրա են ծառայությունից խուսափել շատ պաշտոնյաներ ու պաշտոնյաների զավակները և կամ ինչո՞ւ պետք է միլիոն դոլարանոց հայտարարագրեր ունեցողները դրամահավաք կազմակերպեն։
«ԱԲԻԺՆԻԿ» չեմ ու հարցնում եմ, թե ովքե՞ր են այն մարդիկ, որ մեզ բաժանեցին «մերոնք» և «ձերոնք»-ի և դժգոհողներին էլ ցույց տվեցին արտագաղթի ճանապարհը։ Այնպիսի տպավորություն կա, որ մենք մեր երկրում ապրում ենք՝ ոնց որ ուրիշի տանը կամ վարձով և իրավունք չունենք ասել՝ էս ի՞նչ եք անում, ա՛յ պատեհապաշտ-բախտախնդիրներ, սա նաև մեր երկիրն է ու եթե կուզեք՝ ավելի շատ մեր երկիրն է․․․
Էս ի՞նչ եք անում, ա՛յ պատեհապաշտ-բախտախնդիրներ
Լսե՛ք․
Այս երկիրը նաև մեր երկիրն է և մենք իրավունք ունենք հարցնել, պատասխանատուներն էլ պարտավոր են պատասխանել, թե ինչո՞ւ չենք կարող արդար ընտրություններով իշխանություն ձևավորել, թե ինչո՞ւ մեր բոլորի ունեցվածքը թալանվել-բաժանվել է մի քանի տասնյակ համախոհ-ընտանիքների միջև, թե ինչո՞ւ հայրենիքը պաշտպանելուց զոհվում են հիմնականում աղքատ, անապահով, խեղճ ընտանիքների տղաները, թե ինչո՞ւ բանակի բյուջեն աննկատ հոսել է մի խումբ հրամանատարների, գեներալների ընտանեկան բյուջե։
Այս երկիրը նաև մեր երկիրն է և եթե կուզեք՝ ավելի շատ մեր երկիրն է և մենք պետք է իմանանք, թե ինչո՞ւ և ինչպե՞ս իրեն նախագահ հռչակածի ընտանիքն ու մերձավորները միանգամից հարստացան, թե ի՞նչ արժանիքների համար է իր եղբայրը մեդալ ստանում կամ կամաց, սահուն քայլերով մոտենում Մատենադարանին, թե ինչո՞ւ մյուս, ընդամենը նախկինում վարորդ եղած եղբայրը իր որդիների հետ տնօրինում ահռելի ունեցվածքի։
Այո՛, պետք է հարցնենք և իմանանք, թե ինչո՞ւ կամ ինչպե՞ս է ստացվում, որ տարօրինակ զուգադիպությամբ ամենատաղանդավորներն իրենց զավակներն ու մերձավորներն են ու պետական ապարատում կարևորագույն պաշտոններն հենց իրենք են զբաղեցնում, չհարցնե՞նք, թե ինչպե՞ս կամ ում տված կեղծ տեղեկանքի հիման վրա են ծառայությունից խուսափել շատ պաշտոնյաներ ու պաշտոնյաների զավակները և կամ ինչո՞ւ պետք է միլիոն դոլարանոց հայտարարագրեր ունեցողները դրամահավաք կազմակերպեն։
«ԱԲԻԺՆԻԿ» չեմ ու հարցնում եմ, թե ովքե՞ր են այն մարդիկ, որ մեզ բաժանեցին «մերոնք» և «ձերոնք»-ի և դժգոհողներին էլ ցույց տվեցին արտագաղթի ճանապարհը։ Այնպիսի տպավորություն կա, որ մենք մեր երկրում ապրում ենք՝ ոնց որ ուրիշի տանը կամ վարձով և իրավունք չունենք ասել՝ էս ի՞նչ եք անում, ա՛յ պատեհապաշտ-բախտախնդիրներ, սա նաև մեր երկիրն է ու եթե կուզեք՝ ավելի շատ մեր երկիրն է․․․
Սուսաննա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից