Արմեն Սարգսյանը չի՞ ուզում լինել Սերժ Սարգսյանի թեկնածուն
Սերժ Սարգսյանն արդեն ներկայացրել է ՀՀ նախագահի իր թեկնածուին: Դա Արմեն Սարգսյանն է: Մի քանի ամիս վարչապետ աշխատած և մի քանի տարի ՀՀ դեսպան աշխատած Արմեն Սարգսյանը:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է հանդիպել խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ և փորձել ստանալ ոչ միայն իշխող կոալիցիայի մաս կազմող ուժերի, այլ նաև «Ծառուկյան» ու «Ելք» դաշինքների աջակցությունը, որպեսզի հենց 1-ին փուլով անցնի նրա թեկնածությունը (Սահմանադրությունը առաջին փուլում պահանջում է ձայների 3/4-ը):
Պարզ է, որ Ս. Սարգսյանը Ա. Սարգսյանին առաջարկում է ներքին դաշտում որոշակի վերադասավորումներ անելու և ժամանակ ձգելու համար: Նա մոտավորապես այդպես վարվեց ՊՊԾ գնդի գրավումից հետո՝ վարչապետի պաշտոնն առաջարկելով Կարեն Կարապետյանին: Վերջինս որոշակի դրական սպասումներ առաջացրեց հանրության որոշ հատվածի մոտ և թուլացրեց լարվածությունը: Դա հնարավորություն տվեց Ս. Սարգսյանին ժամանակ շահել ու Բ26-ին կից «անկախ» մամուլով զուգահեռաբար «փչացնել» նույն Կարեն Կարապետյանին, քանզի նրա աթոռին հավակնում է անձամբ Սերժ Սարգսյանը:
Հիմա նույն մոդելն է փորձ արվում կիրառել Արմեն Սարգսյանի դեպքում: Նրան էլ է Սերժ Սարգսյանը վերապահել հանրության մոտ դրական սպասումներ առաջացնելու դերակատարումը, ինչպես նաև ներքին կյանքում որոշակի գործառույթներ իրականացնելը:
«Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահը պետք է լինի կայացած և վառ անձնավորություն, քաղաքականապես պատրաստված և կոփված պետք է լինի, բայց ոչ քաղաքականացված: Նա պետք է կարողանա կազմակերպել երկխոսություն քաղաքական տարբեր ուժերի միջև, ինչպես նաև հասարակության տարբեր խավերի միջև լարվածությունը թուլացնելու նպատակով, եթե այդպիսի անհրաժեշտություն լինի»,- մասնավորապես նշել է Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանի հետ զրույցում:
Ուշագրավն այն է, որ Արմեն Սարգսյանն այնպիսի պատասխան է տվել, որից ակնհայտ է դառնում, որ նա չի ուզում հանրության մեջ ընկալվել որպես Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի թեկնածու: Նա ասել է, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել ու կկայացնի միայն հանրության լայն շրջանակների հետ հանդիպումներից հետո, ինչը նշանակում է, որ Ա. Սարգսյանն արդեն հավակնություններ է ցուցաբերում: Համենայնդեպս, այդպիսի տպավորություն է ստեղծվում:
Ահա թե ինչպիսին է եղել նրա պատասխանը Սերժ Սարգսյանի առաջարկին. «Շատ կարևոր է, որ որոշում ընդունելուց առաջ ես նույնպես առիթ ունենամ հանդիպել քաղաքական տարբեր ուժերին և՛ Ազգային ժողովում, և՛ Ազգային ժողովից դուրս՝ կուսակցություններին: Շատ կուզենայի հանդիպել նաև հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպություններին, գործարար շրջանակներին, աշխատավորական շրջանակներին: Իհարկե, անպայման կուզեի հանդիպել Արցախի Հանրապետության ղեկավարությանը և, իհարկե, հանդիպել սփյուռքահայությունը ներկայացնող կառույցներին, կազմակերպություններին կամ անհատներին և դրանից հետո իմ որոշումը կայացնել:
Բոլոր դեպքերում, ինձ համար մեծ պատիվ է Ձեր առաջարկությունը, պարո՛ն նախագահ: Կրկին շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Եվ եթե այս բոլոր հանդիպումներից հետո որոշումս կայացնեմ, կփորձեմ պատվով կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները և արդարացնել այն վստահությունը, որ լսեցի Ձեզնից, Ձեր կուսակից ընկերների կողմից և հուսամ նաև կլսեմ մեր մյուս քաղաքացիներից և մեր հայազգի որդիներից: Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ: Եթե թույլ տաք, ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար»:
Արմեն Սարգսյանն իր այս ձևակերպումներով ցույց է տալիս, որ վերջնական որոշումը ոչ թե Սերժ Սարգսյանի կաբինետում է կայացնելու, այլ հանրության լայն շրջանակների հետ հանդիպելուց հետո: Ձևակա՞ն հայտարարություն է սա, թե՞ ոչ, տվյալ դեպքում էական չէ: Էականն այն է, որ Սերժ Սարգսյանի առաջարկած նախագահի թեկնածուն դեռ չնշանակված փորձում է տարանջատվել նրանից ու յուրօրինակ «մեսիջ» է ուղարկում հանրությանը:
Սերժ Սարգսյանը չքաղաքականացվելու խնդիր է դրել, իսկ ահա Արմեն Սարգսյանն իր առաջին հայտարարությամբ արդեն քաղաքականացվում է՝ ցույց տալով, որ չի ուզում դառնալ վարկաբեկված ՀՀԿ-ի թեկնածուն: Իսկ թե ինչպիսին կլինի Ա. Սարգսյանի պահվածքը նախագահի լիազորությունները ստանձնելուց հետո, այլ խոսակցության թեմա է:
Մեկ բան պետք է բոլորի համար պարզ լինի՝ եթե ինքդ չզբաղվես քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը կզբաղվի քեզանով. սա աքսիոմա է: Շուտով Կարեն Կարապետյանն, օրինակ, շատ լավ կհասկանա այս խոսքերի իմաստը (եթե արդեն իսկ ուշացումով չի հասկացել): Գիտի՞ այդ մասին Արմեն Սարգսյանը: Դժվար է միանշանակ պատասխանել: Սա այն դեպքն է, երբ տեղին է օգտագործել «ժամանակը ցույց կտա» ձևակերպումը:

Կորյուն Մանուկյան