Քաղաքական

19.01.2018 11:27


ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությամբ է հանդես եկել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությամբ է հանդես եկել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել կողմերի միջև վստահությունն ամրապնդելու համար։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարությունում հինգշաբթի լեհական Կրակովում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքում։

Հունվարի 18–ին Կրակովում համանախագահների միջնորդությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահաներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին հունվարի 17–ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, իսկ հունվարի 18–ին` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի։ Հունվարի 18–ին համանախագահները հանդիպել են երկու երկրների ԱԳ նախարարների հետ։

«Արտգործնախարարները սկզբունքորեն համաձայնություն են հայտնել համանախագահների վերամշակած փաստաթղթին, որը վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը` ցանկություն հայտնելով հնարավորինս շուտ ավարտուն տեսքի բերել փաստաթուղթը»,-ասվում է հայտարարությունում։

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել է սեղանին առկա աշխատանքային առաջարկներում տեղ գտած զգայուն հարցերի շուրջ։ Նախարարներն ու համանախագահները նկատել են, որ շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է և համանախագահները կոչ են արել կողմերին պահպանել այդ դրական միտումը։ Համանախագահները նաև արտգործնախարարներին հայտնել են, որ ցանկություն ունեն քննարկելու հակամարտությունից տուժած տարածքներ գնահատման առաքելություն իրականացնելու հնարավորությունը։ Նման առաքելություն իրականացվել է 2010 թվականին։ Պոպովը, Վիսկոնտին և Շոֆերը նախատեսում են փետրվարի սկզբին տարածաշրջան այցելել։

Այս խորագրի վերջին նյութերը