Նոր Սահմանադրությունը նախատեսել է, որ պետության գլուխ համարվող նախագահը պետք է չունենա ժողովրդի առաջնային մանդատը, այսինքն՝ պետք է ընտրվի ոչ թե ՀՀ քաղաքացիների, այլ Ազգային ժողովի կողմից:
Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները զգալիորեն կրճատվել են այժմյան լիազորությունների համեմատ: Նախագահին վերապահված է ավելի շատ ներկայացուցչական դերակատարում:
Դատելով Սերժ Սարգսյանի ցանկությունից՝ ապագա նախագահը պետք է լինի ապաքաղաքական, ինչը «թարգմանաբար» նշանակում է, որ չպետք է լինի իրական իշխանության հավակնորդ և պետք է կապ չունենա Հայաստանի ներքաղաքական կյանքի հետ:
Սարգսյանի ցանկությունը հասկանալի է: Նա ձգտում է վարչապետության և ուզում է, որ իշխանության մյուս ֆորմալ ֆիգուրները (ՀՀ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ և այլն) լինեն առավելագույնս անհենարան, անդեմ ու ապաքաղաքական դեմքեր: ԱԺ նախագահի ու մյուս պաշտոնյաների հարցում նա հիմնականում հասել է իր ուզածին. քաղաքականապես անմեղսունակ Արա Բաբլոյանը սերժսարգսյանական Հայաստանի տիպիկ պաշտոնյաներից է:
Ինչ մնում է ապագա նախագահին, ապա այստեղ Սարգսյանի համար բացառություն չի լինելու: Նա «մեխի գլուխ» է փնտրում: Բայց դե մի բան է ցանկությունը, այլ բան՝ իրական կյանքը:
Կախված այն հանգամանքից, թե ով կլինի ՀՀ նախագահը (Շարմազանովը ասել է, որ հունվարի 19-ին Սարգսյանն անձամբ կտա թեկնածուի անունը), կարող ենք ունենալ տարբեր զարգացումներ:
Նոր Սահմանադրությունը, ճի՛շտ է, զգալիորեն կրճատել է նախագահի լիազորությունները, բայց, այդուհանդերձ, դրանց մեջ կան այնպիսիք, որոնք թեկուզև մի փոքր ողնաշար ունեցողի ձեռքում կարող են դառնալ գործիք և խառնել ներքաղաքական դասավորությունը: Մանավանդ որ կա ներքաղաքական լճացումից ազատվելու հանրային պահանջ:
Այսպես, Սահմանադրության 133-րդ հոդվածում նշված են նախագահի լիազորությունները: Ըստ այդմ.
1. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:
2. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ:
Իսկ 135-րդ հոդվածով նախագահը լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը:
Այս երկու լիազորությունները բավական են, որպեսզի նախագահը վարչապետի հետ մրցակցի:
Ինչպես հայտնի է, Հայաստանում զինված ուժերին տիրապետողը և հրամկազմին նշանակողը զգալի քաղաքական ռեսուրս է ստանում: Ըստ Սահմանադրության՝ վարչապետի առաջարկությամբ է նախագահը նշանակում և ազատում հրամկազմին, սակայն մայր օրենքը չի նախատեսել, որ նախագահը զուտ ձևական նշանակող է: Վարչապետը կարող է առաջարկել, իսկ նախագահը՝ չբավարարել նրա առաջարկը և ստիպել հաշվի նստել իր հետ:
Լուրջ լծակ է նաև դատապարտյալներին ներում շնորհելու հարցը: Սա ինչպես քաղաքական, այնպես էլ փող աշխատելու լծակ է գործող իշխանության ձեռքին: Ապրիլից հետո այդ լծակը վարչապետի ձեռքում չի լինելու: Իսկ դա նշանակում է, որ, օրինակ, քաղբանտարկյալների հարցում նոր նախագահը կարող է գնալ այսօրվա գծին հակառակ ու ազատ արձակել նրանց՝ ներում շնորհելով: Սա շատ լուրջ քաղաքական գործոնի կարող է վերածել նորանշանակ նախագահին:
Կրկնենք՝ ամեն ինչ կախված է այն բանից, թե արդյոք նախագահի պաշտոնում ամբողջությամբ «մեխի գլո՞ւխ» կնշանակվի, թե՞ ողնաշարի գոնե նվազագույն չափաբաժին ունեցող: Ամեն բան պարզ կդառնա միայն նշանակումից հետո: Շատ հնարավոր է, որ ամլիկ գառ ձևացողը նախագահի աթոռին հայտնվելուց հետո լրիվ այլ կերպ իրեն դրսևորի՝ տհաճ անակնկալ մատուցելով Ս. Սարգսյանին: Հնարավոր է նաև հակառակ տարբերակը: Տեսնենք:
Իսկ թե ինչ կարող է լինել, երբ որ խորհրդարանում սկսվեն խաղեր ու ի հայտ գան սեպարատ խմբավորումներ, կխոսենք մեկ ուրիշ առիթով:
Ինչ կարող է անել ու չանել ՀՀ նախագահը

Հայկ Ուսունց