Կարծիք

19.01.2018 08:35


Ինքն էլ հո հիվանդ չի՞, որ քաղաքականությունից կիլոմետրերով հեռու լինելով՝ անպայման ուզում է ԱԺ-ում լինել

Ինքն էլ հո հիվանդ չի՞, որ քաղաքականությունից կիլոմետրերով հեռու լինելով՝ անպայման ուզում է ԱԺ-ում լինել

Երեխան հիվանդ է, բանակի ենթակա չի, ինքն էլ հո հիվանդ չի՞, որ քաղաքականությունից կիլոմետրերով հեռու լինելով՝ անպայման ուզում է ԱԺ-ում լինել։

Իրենց համար նախատեսված տեղում չլինելու համար հարյուր պատճառ կբերեն ու թուղթ կճարեն, իսկ ուրիշի տեղը զբաղեցնելու համար էլ պատրաստ են սատանայի հետ էլ գործարքի գնալ։ Ով որտեղ պետք է լինի, այնտեղ չէ, ով որտեղ չպետք է լինի՝ այնտեղ է։ Հանցագործը դրսում է, այլախոհը բանտում է, լավ մասնագետների, պրոֆեսիոնալների փոխարեն համապատասխան բնագավառները վարի են տալիս այս կամ այն պաշտոնյայի ազգակիցները կամ ընկերները։ Կրակն ենք ընկել իրենց ամբիցիաների ձեռքին։
Մենք էլ աստծո կողմից մեզ տրված միակ կյանքը մաշում ենք թարս վարունգների թագավորությունում։ Ելքն էլ չի երևում․․․․

Սուսաննա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը