Լրահոս

22.01.2018 07:06


Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը կքննի Սամվել Բաբայանի դիմումը

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը կքննի Սամվել Բաբայանի դիմումը

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դիմումը Վերաքննիչ քրեական դատարանը կքննի այսօր՝ ժամը 16:00-ին:

Հիշեցնենք, որ 2017թ․ նոյեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Բաբայանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։ Նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը դիմել էր Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և երկու մեղադրանքով էլ կայացնել արդարացման դատական ակտ։

7օր-ի հարցին, թե ինչ ակնկալիք ունեն Վերաքննիչ քրեական դատարանից, Ա․Քալաշյանը պատասխանել էր․

-Անկախ որևէ ակնկալիքից՝ բողոքը պետք է ներկայացվեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը