ՀՀ նախագահի ով լինելու հարցը վերածվել է «Գուշակիր մեղեդին» խաղի: Շարմազանովն ու Սարգսյանը «իշմարներ» են տալիս, «նամյոկներ» են անում, բայց այդպես էլ անուն չեն տալիս, թե ով է իրենց նախընտրած «մեխի գլուխը»:
Հանրապետության ապագա նախագահի անունը գաղտնի է պահվում: Պետության գլուխը անհայտ է, բայց «քասթինգը» շարունակվում է: Մարդիկ գուշակումներ են անում, թե ով կարող է լինել այն ապաքաղաքականը և երդվյալ անկուսակցականը, որը կհամապատասխանի ՀՀԿ ղեկավարի ճաշակին: Առայժմ հայտնի է, որ այդ մարդը չպետք է ուտի մարդու միս և պետք է խմի այծի կաթ այնպես, ինչպես Ռոբինզոն Կրուզոյի Ուրբաթը: Միակ տարբերությունն Ուրբաթից պետք է լինի այն, որ ՀՀ նախագահը պետք է լեզուներ իմանա: Եվ ամենակարևորը՝ մեր Ուրբաթը պետք է բացարձակապես չտիրապետի քաղաքական լեզվին:
Թեկնածուների պակաս չկա՝ Սաշիկից (Սերժ Սարգսյանի եղբայրը) մինչև Էդիկ,Արմեն Սարգսյանից մինչև Լևոն Սարգսյան (Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը):
Սա, թերևս, բացառիկ դեպք է պատմության մեջ: Մեկ ամսից պետության գլուխ է նշանակվելու, սակայն նա անտեսանելի մարդ է: Նրա անունը չեն տալիս, բայց խոսում են հատկանիշների մասին՝ առանձնահատուկ նշելով, որ նա պետք է լինի քաղաքականությամբ չզբաղված մեկը, ով նաև օտար լեզու գիտի:
Ի դեպ, ՀՀ սահմանադրությունը շատ կոնկրետ չափանիշներ է սահմանել ՀՀ նախագահի համար:
«Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»: Սա Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ կետում է նշված:
Նույն հոդվածի 5-րդ կետում էլ կարդում ենք. «Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ»:
Ինչպես տեսնում եք, ՀՀ նախագահի ապաքաղաքականացման մասին պահանջ չկա Սահմանադրության մեջ, ինչպես նաև չկա պահանջ, որ նա երբևէ կուսակցական եղած չպետք է լինի. նախագահը միայն իր պաշտոնավարման ժամանակ չի կարող կուսակցական լինել:
Սերժ Սարգսյանը, փաստորեն, իր վերսահմանադրական չափորոշիչներն է սահմանել: Խնդիրն այն է, որ նրան այդ հնարավորությունը տրվել է 2017-ի 10.000-դրամանոց ընտրություններով և հիմա ՀՀ քաղաքացիները վայելում են «ռեյտինգային» ընտրակարգի բարիքները:
Պետրոս Ալեքսանյան
Հ.Գ.: Դատելով ամենից՝ այս տարվա ապրիլից հետո քաղաքական դաշտում, պատկերավոր ասած, սոդոմգոմորային վիճակ է տիրելու: Նաև՝ բոլորի պայքարը բոլորի դեմ:
Իշխանության բացարձակ այլասերվածության պայմաններում սարսափելի է մտածելը, թե ինչպիսին է դառնալու մեր երկրի դեմոգրաֆիական պատկերը, ինչ վիճակ է տիրելու սահմանում և ինչպես է Հայաստանն իրեն պահելու, եթե հանկարծ ապրիլյան պատերազմի պես մի բան տեղի ունենա:
ՀՀ նախագահի «քասթինգը» շարունակվում է
ՀՀ նախագահի ով լինելու հարցը վերածվել է «Գուշակիր մեղեդին» խաղի: Շարմազանովն ու Սարգսյանը «իշմարներ» են տալիս, «նամյոկներ» են անում, բայց այդպես էլ անուն չեն տալիս, թե ով է իրենց նախընտրած «մեխի գլուխը»:
Հանրապետության ապագա նախագահի անունը գաղտնի է պահվում: Պետության գլուխը անհայտ է, բայց «քասթինգը» շարունակվում է: Մարդիկ գուշակումներ են անում, թե ով կարող է լինել այն ապաքաղաքականը և երդվյալ անկուսակցականը, որը կհամապատասխանի ՀՀԿ ղեկավարի ճաշակին: Առայժմ հայտնի է, որ այդ մարդը չպետք է ուտի մարդու միս և պետք է խմի այծի կաթ այնպես, ինչպես Ռոբինզոն Կրուզոյի Ուրբաթը: Միակ տարբերությունն Ուրբաթից պետք է լինի այն, որ ՀՀ նախագահը պետք է լեզուներ իմանա: Եվ ամենակարևորը՝ մեր Ուրբաթը պետք է բացարձակապես չտիրապետի քաղաքական լեզվին:
Թեկնածուների պակաս չկա՝ Սաշիկից (Սերժ Սարգսյանի եղբայրը) մինչև Էդիկ, Արմեն Սարգսյանից մինչև Լևոն Սարգսյան (Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը):