Հայտնի է, թե երբ Վերաքննիչ քրեական դատարանը կքննի Սամվել Բաբայանի դիմումը
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դիմումը Վերաքննիչ քրեական դատարանը կքննի հունվարի 22-ին:
Հիշեցնենք, որ 2017թ․ նոյեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Բաբայանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։ Նրա փաստաբան Ավետիս Քալաշյանըդիմել էր Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և երկու մեղադրանքով էլ կայացնել արդարացման դատական ակտ։
7օր-ի հարցին, թե ինչ ակնկալիք ունեն Վերաքննիչ քրեական դատարանից, Ա․Քալաշյանը պատասխանել էր․
-Անկախ որևէ ակնկալիքից՝ բողոքը պետք է ներկայացվեր։
Հայտնի է, թե երբ Վերաքննիչ քրեական դատարանը կքննի Սամվել Բաբայանի դիմումը
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դիմումը Վերաքննիչ քրեական դատարանը կքննի հունվարի 22-ին:
Հիշեցնենք, որ 2017թ․ նոյեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Բաբայանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։ Նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը դիմել էր Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և երկու մեղադրանքով էլ կայացնել արդարացման դատական ակտ։
7օր-ի հարցին, թե ինչ ակնկալիք ունեն Վերաքննիչ քրեական դատարանից, Ա․Քալաշյանը պատասխանել էր․
-Անկախ որևէ ակնկալիքից՝ բողոքը պետք է ներկայացվեր։
7or.am