Մարդը հասարակական էակ է և քաղաքական կենդանի: Այդ մասին դեռևս հին հույներն էին ասել: Հետագայում հակառակ փաստարկ ներկայացնող չի եղել և չի էլ կարող լինել:
Եթե մարդուն դնես հասարակությունից դուրս և, հետևաբար, թույլ չտաս զբաղվել քաղաքականությամբ (ակտիվ կամ պասիվ ռեժիմով), ապա մարդը կդառնա երկոտանի անասուն:
Քաղաքականությամբ զբաղվել, նշանակում է ակտիվ կամ պասիվ ձևով պայքարել իշխանության համար: Նաև նշանակում է դառնալ պետության մեծ կամ փոքր բաժնետեր:
Հայաստանում վաղուց պատերազմ է հայտարարված քաղաքականությանը: Բ26-ից ամեն ինչ անում են, որպեսզի քաղաքականությունն ապաքաղաքականացվի, այսինքն՝ իշխանության հարց վիճարկող չլինի ու չլինի նաև պետության բաժնետեր:
Մեզ մոտ ՀՀ քաղաքացուց հարկ տվող, տուգանք մուծող ու բանակում ծառայող-զոհվող շնչավոր առարկա են ուզում ստանալ: Իրավունքներն ու լիազորությունները տրված են նեղ շրջանակի: Նրանք են միայն քաղաքականությամբ զբաղվում:
Քաղաքական կյանքի ապաքաղաքականացման գագաթնակետն ընտրությունների ապաքաղաքականացումն էր: 10.000 դրամով «կիլլերություն» արեցին և քաղաքացուն սարքեցին հոմո-ապալիտիկուս:
Քաղաքականության ապաքաղաքականացումը հիմա իր կոնկրետ դրսևորումներն է ստանում:
Նոր Սահմանադրության շրջանակներում ԱԺ-ի կողմից նշանակվող ՀՀ նախագահին վերաբերող բարեմասնությունների մասին օրերս խոսել էր Շարմազանովը: Նրա միտքը զարգացրել է Սերժ Սարգսյանը՝պալատական «աշուղների» հետ հանդիպման ժամանակ նշելով, որ ՀՀ նախագահը պետք է լինի մեկը, ով «երբեք քաղաքականությամբ չի զբաղվել ու կուսակցության անդամ չի եղել»:
Պատկերացնո՞ւմ եք, ըստ Սահմանադրության՝ ՀՀ նախագահը պետության գլուխն է, և այդ գլուխը, փաստորեն, պետք է լինի ապաքաղաքական: Սա նշանակում է, որ պետությունը ֆորմալ առումով դառնալու է անգլուխ և դե ֆակտո հայտնվելու է պարտոկրատական մամլիչի տակ:
Անգլուխ պետության պայմաններում Հայաստանի բնակչությունը համատարած ու է՛լ ավելի համակարգված ճնշման է ենթարկվելու: Իսկ թե ինչ է լինելու դրա արդյունքում, նույնիսկ ապաքաղաքական մարդիկ կարող են կանխատեսել:
Ի դեպ, ապաքաղաքական մարդիկ չեն կարող պետություն ունենալ, քանզի պետության առաջին պայմանը քաղաքացու առկայությունն է, իսկ քաղաքացի լինելու առաջին պայմանը քաղաքականությամբ զբաղվելն է: Հիմա պաշտոնապես հայտարարվում է, որ քաղաքականություն «նիխտ»: Այլ կերպ ասած՝ պետություն «նիխտ»:
Մի՞թե սրան է արժանի հայ ժողովուրդը: Մտածելու բան է: Ոչ մի բան հենց այնպես չի լինում:
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.: Երբ Սարգսյանը հայտարարում է, որ իր պատկերացրած նախագահը պետք է ապաքաղաքական մարդ լինի, ապա դա իրականում նշանակում է, որ պետք է լինի մեկը, ով չի հավակնի ներքին կյանքի փոփոխության և ամենակարևորը՝ իշխանական դասավորության փոփոխության: Այսինքն՝ պետք է լինի Էդիկ Նալբանդյանի պես մեկը, ով օտար լեզու գիտի, կուսակցական չի եղել ու քաղաքականությամբ երբեք չի զբաղվել: Պետք է լինի մեկը, ով պետբյուջեի հաշվին յոթ տարի պաշտոն կզբաղեցնի ու կկատարի քաղաքական կրկեսի ծաղրածուի դերը:
Ինչպես հայտնի է, մենք կրկեսի վերածելու հայրենիք չունեինք:
Փնտրվում է ՀՀ նախագահ. քաղաքական մարդ չառաջարկել
Մարդը հասարակական էակ է և քաղաքական կենդանի: Այդ մասին դեռևս հին հույներն էին ասել: Հետագայում հակառակ փաստարկ ներկայացնող չի եղել և չի էլ կարող լինել:
Եթե մարդուն դնես հասարակությունից դուրս և, հետևաբար, թույլ չտաս զբաղվել քաղաքականությամբ (ակտիվ կամ պասիվ ռեժիմով), ապա մարդը կդառնա երկոտանի անասուն:
Քաղաքականությամբ զբաղվել, նշանակում է ակտիվ կամ պասիվ ձևով պայքարել իշխանության համար: Նաև նշանակում է դառնալ պետության մեծ կամ փոքր բաժնետեր:
Հայաստանում վաղուց պատերազմ է հայտարարված քաղաքականությանը: Բ26-ից ամեն ինչ անում են, որպեսզի քաղաքականությունն ապաքաղաքականացվի, այսինքն՝ իշխանության հարց վիճարկող չլինի ու չլինի նաև պետության բաժնետեր:
Մեզ մոտ ՀՀ քաղաքացուց հարկ տվող, տուգանք մուծող ու բանակում ծառայող-զոհվող շնչավոր առարկա են ուզում ստանալ: Իրավունքներն ու լիազորությունները տրված են նեղ շրջանակի: Նրանք են միայն քաղաքականությամբ զբաղվում:
Քաղաքական կյանքի ապաքաղաքականացման գագաթնակետն ընտրությունների ապաքաղաքականացումն էր: 10.000 դրամով «կիլլերություն» արեցին և քաղաքացուն սարքեցին հոմո-ապալիտիկուս:
Քաղաքականության ապաքաղաքականացումը հիմա իր կոնկրետ դրսևորումներն է ստանում:
Նոր Սահմանադրության շրջանակներում ԱԺ-ի կողմից նշանակվող ՀՀ նախագահին վերաբերող բարեմասնությունների մասին օրերս խոսել էր Շարմազանովը: Նրա միտքը զարգացրել է Սերժ Սարգսյանը՝ պալատական «աշուղների» հետ հանդիպման ժամանակ նշելով, որ ՀՀ նախագահը պետք է լինի մեկը, ով «երբեք քաղաքականությամբ չի զբաղվել ու կուսակցության անդամ չի եղել»: