ԱԺ ամբիոնի մոտ Շուշան Պետրոսյանի անցկացրած հայրենասիրության մաստեր-կլասը զգլխիչ էր
ԱԺ ամբիոնի մոտ Շուշան Պետրոսյանի անցկացրած հայրենասիրության մաստեր-կլասը զգլխիչ էր: Ինչո՞ւ ես լացացնում, Շուշան: Ո՞ւմ էր հասցեագրված քո խոսքը: Այդ դահլիճում նստածների՞ն: Բայց նրանք վաղուց «հայրենասերի» տարիքից դուրս են եկել, հատկապես իշխող մեծամասնությունը, քո հարազատ կուսակցությունը վաղուց հայրենաԿԵՐությամբ են զբաղված: Ուրեմն՝ իմաստը ո՞րն է երկիրը սիրելու ձևի մասին ծեքծեքուն արձակ բանաստեղծություն գրել ու արտասանել՝ հետն էլ շաղախելով Հայք, արմատ, ակունք, Սորոս, ֆլան-ֆստան...Ու նաև ասել՝ մենք բոլորս զինվոր ենք: Կուսակից դեզերտիրներիդ, նրանց դեզերտիր զավակներին է՞լ ես համարում զինվոր: Թե ինչպես է քո ՀՀԿ-ն սիրում երկիրը, այդ խենթ սիրո մասին բոլորս գիտենք: Ուժգին խանդից տվել-անդազահան է արել երկիրդ: Իսկ եթե խոսքդ ուղղված էր ժողովրդին, ապա ժողովուրդը կուշտ է հայրենասիրության թեմայով ճոռոմ ու փքուն ելույթներից: Մանավանդ, որ նույն այդ ժողովուրդը վաղուց հասկացել է՝ հայրենասիրական թառանչներ արձակելով, առավոտից-իրիկուն հայրենասիրություն մոգական բառը ցփնելով՝ իշխանությունը փորձում է այդկերպ քողարկել կոռուպցիան, ընտրակեղծիքները, հովանավորչությունը, անպատժելիությունը, մենաշնորհները, միլիոնատեր պաշտոնյաների հղփացածությունը, թալանը, աղքատությունը, արտագաղթը, ընդհանրապես՝ սոցիալ-տնտեսական ողբալի վիճակը ու հիմարացնել հասարակությանը... Հիմարներ չկան, Շուշա՛ն...
ԱԺ ամբիոնի մոտ Շուշան Պետրոսյանի անցկացրած հայրենասիրության մաստեր-կլասը զգլխիչ էր
ԱԺ ամբիոնի մոտ Շուշան Պետրոսյանի անցկացրած հայրենասիրության մաստեր-կլասը զգլխիչ էր:
Ինչո՞ւ ես լացացնում, Շուշան:
Ո՞ւմ էր հասցեագրված քո խոսքը: Այդ դահլիճում նստածների՞ն: Բայց նրանք վաղուց «հայրենասերի» տարիքից դուրս են եկել, հատկապես իշխող մեծամասնությունը, քո հարազատ կուսակցությունը վաղուց հայրենաԿԵՐությամբ են զբաղված:
Ուրեմն՝ իմաստը ո՞րն է երկիրը սիրելու ձևի մասին ծեքծեքուն արձակ բանաստեղծություն գրել ու արտասանել՝ հետն էլ շաղախելով Հայք, արմատ, ակունք, Սորոս, ֆլան-ֆստան...Ու նաև ասել՝ մենք բոլորս զինվոր ենք:
Կուսակից դեզերտիրներիդ, նրանց դեզերտիր զավակներին է՞լ ես համարում զինվոր:
Թե ինչպես է քո ՀՀԿ-ն սիրում երկիրը, այդ խենթ սիրո մասին բոլորս գիտենք: Ուժգին խանդից տվել-անդազահան է արել երկիրդ:
Իսկ եթե խոսքդ ուղղված էր ժողովրդին, ապա ժողովուրդը կուշտ է հայրենասիրության թեմայով ճոռոմ ու փքուն ելույթներից:
Մանավանդ, որ նույն այդ ժողովուրդը վաղուց հասկացել է՝ հայրենասիրական թառանչներ արձակելով, առավոտից-իրիկուն հայրենասիրություն մոգական բառը ցփնելով՝ իշխանությունը փորձում է այդկերպ քողարկել կոռուպցիան, ընտրակեղծիքները, հովանավորչությունը, անպատժելիությունը, մենաշնորհները, միլիոնատեր պաշտոնյաների հղփացածությունը, թալանը, աղքատությունը, արտագաղթը, ընդհանրապես՝ սոցիալ-տնտեսական ողբալի վիճակը ու հիմարացնել հասարակությանը...
Հիմարներ չկան, Շուշա՛ն...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից