Երբ փոխվում էր Սահմանադրությունը, հայտարարվում էր, թե իբր նպատակը հանրային ու քաղաքական կյանքն ավելի թափանցիկ դարձնելն է, իսկ կուսակցությունների դերը՝ մեծացնելը: Եվ ինչպես միշտ է լինում՝ ունեցանք ճիշտ հակառակ պատկերը:
ՀՀ քաղաքացին ամբողջությամբ օտարվել է քաղաքական գործընթացներից, իսկ կուսակցությունները, ներառյալ ՀՀԿ-ն, գրեթե չունեն քաղաքական որոշումների վրա ազդելու հնարավորություն:
Հայաստանում ձևավորվել է ֆորմալի ու ոչ ֆորմալի խառնուրդ հիշեցնող իշխանություն: Որոշումները կայացվում են այլ տեղերում և ամենևին էլ՝ ոչ սահմանադրական մեխանիզմներով:
Քաղաքականությունը 2017-ի խորհրդարանական 10.000-դրամանոց ընտրություններից հետո ամբողջությամբ տեղափոխվել է կուլիսների ու մուտիլովկաների տիրույթ: Որոշումները կայացվում են փակ ու գաղտնի պայմաններում:
Օրինակ՝ մեկ ամսից մի փոքր ավելի է մնացել խորհրդարանի կողմից, այսպես կոչված, պետության գլուխ համարվող նախագահի ընտրությանը, սակայն ՀՀԿ-ի, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի նախընտրած թեկնածուի անունը գաղտնի է պահվում հանրությունից ու խորհրդարանից:
Մամուլում ինչ-որ անուններ են դրվել շրջանառության մեջ, սակայն դրանք բամբասանքի ոլորտից են:
Եթե մենք նորմալ երկիր լինեինք, ապա թեկուզև առաջնային մանդատ չունեցող նախագահը պարտավոր կլիներ յուրօրինակ քարոզարշավ իրականացնել ու հանրությանը ներկայացնել իր տեսակետները պետության զարգացման վերաբերյալ: Մեզանում, սակայն, նման բան չկա: Ամեն ինչ կատարվում է գիշերը՝ մթության քողի տակ:
Այս ամենը, բնականաբար, ինչ-որ տեղ և ինչ-որ ձևով պայթելու է: Իսկ թե ով կմնա պայթյունից հետո առաջացած փլատակների տակ, արդեն այլ խոսակցության թեմա է:
Գիշերը՝ մթության քողի տակ

Կորյուն Մանուկյան