Քաղաքական

15.01.2018 16:56


Լավրով. «Ղարաբաղյան խնդիրը մեկ փաստաթղթով մեկընդմիշտ չես լուծի». ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է

Լավրով. «Ղարաբաղյան խնդիրը մեկ փաստաթղթով մեկընդմիշտ չես լուծի». ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակների վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:

«Խոսքը գնում է փաթեթային լուծման մասին՝ փուլային իրականացմամբ, ինչի վերաբերյալ բազմաթիվ անգամ հայտարարել են համանախագահ երկրները»,-ասել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը, տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ հայտարարել էր. «Այս հիմնախնդիրը մեկ փաստաթղթում մեկընդմիշտ հնարավոր չէ լուծել: Անհրաժեշտ է փուլային մոտեցում, որը կարտացոլի համաձայնությունն այն մասին, ինչ հնարավոր է հիմա և կհստակեցնի աշխատանքի ուղիները այն հարցերի շուրջ, որոնք կարիք ունեն հավելյալ քննարկումների՝ հանուն վերջնական կարգավորման, որը իր մեջ կներառի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»:

Աղբյուրը՝ armenpress.am

Այս խորագրի վերջին նյութերը