Քաղաքական

14.01.2018 00:00


Աղվան Հովսեփյանը՝ «Ճվճվ Արոյի» որդիների մասին (տեսանյութ)

Աղվան Հովսեփյանը՝ «Ճվճվ Արոյի» որդիների մասին (տեսանյութ)

Քննչական կոմիտեն միշտ թափանցիկ է աշխատել․ կառույցի ղեկավար Աղվան Հովսեփյանն այսօր այսպես արձագանքեց միջին ծանրության երկու հոդվածներով մեղադրվող Սերժ Վարդանյանին անցյալ տարի ստորագրությամբ բաց թողնելու վերաբերյալ հարցին։ Հովսեփյանը վստահեցնում է, թե առաջիկայում ևս կոմիտեն հնարավորության սահմաններում հանրությանը կտեղեկացնի գործի մանրամասների վերաբերյալ։

«Արդյոք իրավաչա՞փ էր այդ երիտասարդին նման միջին ծանրության հոդվածներով ստորագրությամբ ազատ արձակելը», - «Ազատության» այս հարցին Քննչական կոմիտեի նախագահը պատասխանել է․ «Մենք արդեն ամեն ինչ ասել ենք այս կապակցությամբ՝ մեր լրատվական ծառայությունը, ավելացնելու այսօր ոչինչ չունենք: Մենք թափանցիկ ենք աշխատում և հետագա օրերին նույնպես լրատվությամբ մենք կտեղեկացնենք հանրությանը այդ ամեն ինչին»:

Հանրությանը որպես «Ճվճվ Արոյի» որդի հայտնի Սերժ Վարդանյանը կալանավորվեց այս շաբաթ, թեև նրան մեղադրանք էր առաջադրվել դեռևս 2017 թվականի հոկտեմբերին։ Հետաքրքիր զուգադիպությամբ, կողոպուտի և խուլիգանության մեղադրանքներով Սերժ Վարդանյանը հայտնաբերվեց ու կալանավորվեց, երբ նրա եղբոր՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ հունվարի 8-ի գիշերը տեղի ունեցած ավտովթարից մահացավ երկու ոստիկան։ Իսկ թե ինչու էր մինչ այդ Սերժ Վարդանյանը ազատության մեջ՝ Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն հանդես եկան փոքր-ինչ իրարամերժ հայտարարություններով։

Աղվան Հովսեփյանն այսօր չխոսեց այս թեմայի վերաբերյալ, իսկ նրա խորհրդական Սոնա Տռուզյանը պնդեց, թե Ոստիկանության և իրենց կառույցի հայտարարությունների միջև հակասություն չկա։

Մանրամասները՝ Ազատություն-ում։

Այս խորագրի վերջին նյութերը