Լրահոս

04.02.2010 12:17

Լ. Սարգսյան. «Ակնկալում եմ, որ թեկուզ վերջին անագամ` Լևոն Տեր–Պետրոսյանը դաս կտա այս իշխանություններին»

Լ. Սարգսյան. «Ակնկալում եմ, որ թեկուզ վերջին անագամ` Լևոն Տեր–Պետրոսյանը դաս կտա այս իշխանություններին»

Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, թե մարտի 1-ին կայանալիք  ՀԱԿ-ի հանրահավաքին նախ և  առաջ կուզենար բազմահազարանոց ժողովուրդ տեսնել, որը կհուշեր մարդկանց անհանգստության մասին։ Իսկ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանից նա  միշտ գրագետ և իմաստուն խոսք է ակնկալում լսել։

-Ցանականում եմ, որ նրա խոսքում հուշումներ լինեն այս իրավիճակից դուրս գալու մասին։ Նաև լսել այն, որ երկրում այս իրավիճակը շատ արագ կարող է փոխվել։ Կուզեի լսել, որ Սերժ Սարգսյանը չի կարող շարունակել նախագահել երկրում, որովհետև այս իրավիճակի ուղիղ պատասխանատուն ինքն է։ Եվ ես կուզեի նաև դրա ականատեսը լինել, իհարկե, առանց ցնցումների, առանց մեր երկիրը վտանգելու,-նշել է նա։

Նրա խոսքերով՝  Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ  իշխանությունենրին հուշել է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն երկիրը չվտանգելու համար, բայց իշխանությունները դրան ուշադրություն չեն  դարձրել։

-Ես ակնկալում եմ, որ  թեկուզ վերջին անագամ՝ նա դաս կտա այս իշխանություններին՝ շեշտելով նրա կատարած սխալներն ու հուշելով, թե իրավիճակից դուրս գալու քայլերն ինչպիսին պետք է լինել։ Ես, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, մտածում ենք, որ այս վիճակը շտկելու միակ ձևը հրաժարականն է։ Եվ հուսով եմ, որ դա կհնչի հանրահավաքին,-հավել է Լյուդմիլա Սարգսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։