Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերը ուշագրավ զարգացումների են հանգեցրել: Ջրի երես են հանել համակարգային կեղտը:
Այդ կեղտն, իհարկե, տեսանելի էր դեպքերից առաջ, սակայն հիմա այն ավելի ցցուն են դարձնում ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն, որոնք հրապարակավ մեղադրում են միմյանց:
Վլադիմիր Գասպարյանի ու Աղվան Հովսեփյանիհրապարակային կռիվը լրատվական դաշտում ցույց է տալիս, թե ինչպիսի հարաբերություններ են հաստատվել Հայաստանի իշխանական համակարգում «վերևից» ներդրած «բաժանիր, որ տիրես» ծրագրի շրջանակներում:
Գասպարյանի ու Հովսեփյանի վեճը նաև ցույց է տալիս, թե ինչպիսի պատկեր ենք մենք ունենալու այն ժամանակ, երբ ամբողջությամբ ուժի մեջ կմտնի քաոսային հարաբերություններ նախատեսող և մշտական անկայունություն ապահովող նոր Սահմանադրությունը: Շունը, ինչպես ասում են, տիրոջը չի ճանաչելու, ավելի ճիշտ՝ շուն չի լինելու, որ տիրոջը չուրանա կամ առնվազն մի քանի տեր չփնտրի:
Նոր Սահմանադրությունը ենթադրում է, որ պետական կառավարման համակարգի բոլոր մասերը պետք է իրար «ուտեն», այսինքն՝ բոլորը բոլորի դեմ կռվեն: Միայն այդ պայմաններում «անփոխարինելի առաջնորդը» կարող է իրեն անփոխարինելի զգալ: Թե ինչ կլինի իրական կյանքում, կտեսնենք շատ շուտով:
Հիմա դեռ «ժուռնալի» փուլն է: Կինոն ապրիլից հետո է սպասվում: Ճվճվ Արոյի որդիները պարզապես արագացրին գործընթացներն ու գրեթե հեղափոխական տեսք հաղորդեցին դրանց:
Ճվճվ Արոյի որդիների հեղափոխությունը
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերը ուշագրավ զարգացումների են հանգեցրել: Ջրի երես են հանել համակարգային կեղտը:
Այդ կեղտն, իհարկե, տեսանելի էր դեպքերից առաջ, սակայն հիմա այն ավելի ցցուն են դարձնում ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն, որոնք հրապարակավ մեղադրում են միմյանց:
Վլադիմիր Գասպարյանի ու Աղվան Հովսեփյանի հրապարակային կռիվը լրատվական դաշտում ցույց է տալիս, թե ինչպիսի հարաբերություններ են հաստատվել Հայաստանի իշխանական համակարգում «վերևից» ներդրած «բաժանիր, որ տիրես» ծրագրի շրջանակներում:
Գասպարյանի ու Հովսեփյանի վեճը նաև ցույց է տալիս, թե ինչպիսի պատկեր ենք մենք ունենալու այն ժամանակ, երբ ամբողջությամբ ուժի մեջ կմտնի քաոսային հարաբերություններ նախատեսող և մշտական անկայունություն ապահովող նոր Սահմանադրությունը: Շունը, ինչպես ասում են, տիրոջը չի ճանաչելու, ավելի ճիշտ՝ շուն չի լինելու, որ տիրոջը չուրանա կամ առնվազն մի քանի տեր չփնտրի:
Նոր Սահմանադրությունը ենթադրում է, որ պետական կառավարման համակարգի բոլոր մասերը պետք է իրար «ուտեն», այսինքն՝ բոլորը բոլորի դեմ կռվեն: Միայն այդ պայմաններում «անփոխարինելի առաջնորդը» կարող է իրեն անփոխարինելի զգալ: Թե ինչ կլինի իրական կյանքում, կտեսնենք շատ շուտով:
Հիմա դեռ «ժուռնալի» փուլն է: Կինոն ապրիլից հետո է սպասվում: Ճվճվ Արոյի որդիները պարզապես արագացրին գործընթացներն ու գրեթե հեղափոխական տեսք հաղորդեցին դրանց:
Կորյուն Մանուկյան