Լրահոս

04.02.2010 11:59

Յանուկովիչը քննադատել է ՎՈՒԱՄ-ը

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վիկտոր Յանուկովիչը ՎՈՒԱՄ(Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլոդովա) գործունեությունը որակել է որպես անհեռանկարային և, նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում, հարցն այս պատրաստվում է քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Իմ կարծիքով, ինչ-որ առումով, կորել է այս կառույցի հրատապությունը կամ, որպես քաղաքական նախագիծ, դրա գործնական զարգացումը, քանի որ վերջին 5 տարիների ընթացքում ես միայն կառույցի վերաբերյալ խոսակցություններ եմ լսել, սակայն  ոչ մի գործնական քայլ չեմ տեսել»,-ընգծել է Յանուկովիչը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։