Փոխարտգործնախարարը չգիտի, թե «Ռոբսոնը» Նալբանդյանին ինչ խորհուրդներ է տվել․ այդ ժամանակ «կողքին չի եղել»
Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նաև տեղյակ չէ՝ ի՞նչ խորհուրդներ է տվել Հայաստանի արտգործնախարարին «Ռոբսոն» մականունով հայտնի սոչիաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանը ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդականի պաշտոնում: Փոխարտգործնախարարն իր անտեղյակությունը բացատրեց հանգամանքով, որ խորհուրդներ տալու ժամանակ «Էդվարդ Նալբանդյանի կողքին չի եղել»:
Հիշեցնենք՝ օրենքով գողերին ֆինանսավորելու համար ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների ցանկում հայտնված Ռուբեն Թաթուլյանը վերջերս տված մի հարցազրույցում հայտարարել էր, թե հանդիսանում է Հայաստանի արտգործնախարարի խորհրդականը: Այդ աղմկահարույց հայտարարությունից հետո, «Ազատության» հարցմանն ի պատասխան, Հայաստանի ԱԳՆ-ից արձագանքեցին՝ Ռուբեն Թաթուլյանը եղել է նախարար Էդվարդ Նալբանդյանի արտահաստիքային խորհրդականը, բայց «այժմ այդ կարգավիճակը չունի»:
«Նախ տեղեկացեմ, որ ինքը [Ռուբեն Թաթուլյանը] այժմ խորհրդական չէ: Եղել է արտահաստիքային խորհրդական: Նա [հարցազրույցում] հայտնել է իր տեսակետը, որն ամենևին ԱԳՆ-ի տեսակետը չի»,- ասաց Քոչարյանը:
Հարցին՝ ինչպե՞ս է քրեական աշխարհի հետ կապեր ունեցող մարդուն վստահվել ՀՀ արտգործնախարարի խորհրդականի պաշտոնը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց․ «Նախ մարդկանց պետք է բազմակողմանի դիտարկել, քննարկել: Ինքը նաև դրական դեր է կատարում: Դա էլ է պետք հաշվի առնել: Ի վերջո՝ Սոչիում մենք ունենք հսկայական հայ համայնք, խնդիրներ են առաջանում նաև համայնքի հետ կապված»:
Քոչարյանը նաև չբացառեց, որ Թաթուլյանին տրված հայկական դիվանագիտական անձնագիրը դեռևս ուժի մեջ է:

Աղբյուրը՝ Ազատություն