Հայաստանում ՌԴ ԶՈւ բազայի տանկիստները «անօրինական զինված խմբավորում են ոչնչացրել»
Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) տանկիստները ՀՀ բարձրլեռնային «Ալագյազ» զորավարժարանում վարժանքների ընթացքում ոչնչացրել են պայմանական անօրինական զինված խմբավորման զրահատեխնիկան: Այս մասին Ռազմինֆոյին հայտնում են ՀՌՇ մամուլի ծառայությունից:
ՌԴ ԶՈւ զինծառայողները կարողացել են հետ մեղել պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի շարասյան գրոհը: Զորավարժությանը ներգրավվել են ռազմաբազայի Տ-72Բ տանկեր: Մինչև կրակային փուլին անցնելն անցկացվել են տանկային ստորաբաժանումների պատրաստության պարապմունքներ:
Զորավարժությունը դեռ շարունակվում է: Հունվարի 11-ի դրությամբ տանկիստները կատարում են կրակային հենակետերի ընտրության, հենակետերի զբաղեցման, պայմանական հակառակորդի անօրինական զինված խմբավորման հետախուզա-դիվերսիոն խմբերի կրակային միջոցների ոչնչացման առաջադրանքներ:
Վարժանքներին ընդհանուր առմամաբ ներգրավվել է 30 միավոր Տ-72Բ տանկ, ավելի քան 100 զինծառայող:

Աղբյուրը՝ razm.info