Իսկ ե՞րբ են բարոյապես փոխհատուցելու ալեքսանդրարզումանյանները
Ինչպես հայտնի է, ՀՀ նախկին արտգործնախարար, նախկին թունդ ընդդիմադիր և ավազակապետությունը կազմաքանդելու ծրագիր առաջ քաշած գործչի շտաբի պետ Ալեքսանդր Արզումյանը 2017-ին նշանակվել է Դանիայում ՀՀ դեսպան: Այդպիսով 2007-ից սկիզբ առած ավազակապետության դեմ պայքարը հանգեց իր տրամաբանական ավարտին (ուշադի՛ր նայեք հաճախորդների դեմքերին. դրանցից շատերը 2007-ի «թունդերից» են՝ «հակամոնղոլական» պայքարի «ջիգիթներից»):
Այսօր տեղեկություն տարածվեց, որ երբեմնի թունդ ընդդիմադիր Արզումանյանը, ով այսօր դեսպան է աշխատում, ՄԻԵԴ-ում շահել է դատը Հայաստանի դեմ և բարոյական (բա-րո-յա-կա՜ն) փոխհատուցում է ստանալու «ցախավելային ընդդիմության» փուլում իշխանությունների՝ իր դեմ գործած քայլերի համար: Բարոյական փոխհատուցման մասով Դանիայում ՀՀ նորաթուխ դեսպանին ՀՀ բյուջեից կտան 2.000 եվրո, իսկ դատական ծախսերի համար՝ 500 եվրո:
Սա, թերևս, արտառոց դեպք է լինելու, քանզի մարդը շահում է դատը այն պետության դեմ, որի դեսպանն է աշխատում:
Ի՞նչ իմանար երբեմնի թունդ ընդդիմադիր Արզումանյանը, որ Սերժ Սարգսյանից դեսպանի պաշտոն է ստանալու: Անկանխատեսելի են հաճախորդների ճակատագրերը ...
Հիմա Արզումանյանը պետբյուջեից 2,5 հազար եվրո կստանա՝ այդպիսով կրկնակի ծախսի տակ գցելով ՀՀ քաղաքացիներին, որոնց վճարած հարկերից են գոյանում նաև իր այժմյան աշխատավարձն ու մյուս ծախսերը: Մեր հանրությունը ՄԻԵԴ որոշումից հետո հա՛մ դեսպանի ծախսն է փակելու, հա՛մ տուգանք է վճարելու նույն դեսպանի՝ երբեմնի թունդ ընդդիմադիր գործունեության համար: Համաձայնե՛ք, որ սա լուրջ բարոյական հարված է հանրությանը:
Արզումանյանը մարդկանց փողոց հանելուն, իշխանությունը փոխելուն և ավազակապետությունը կազմաքանդելուն (գոնե հայտարարությունների մակարդակով) միտված քաղաքական շարժման շտաբի պետն էր: Արդյունքում Մարտի 1 եղավ, 10 մարդ զոհվեց, իսկ ինքը նշանակվեց դեսպան՝ պետության ու ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին:
Հիմա շատ կոնկրետ հարց է առաջանում՝ ե՞րբ են Ալիկ Արզումանյանը և մյուս ալիկարզումանյանները բարոյապես փոխհատուցելու մեր պետությանն ու հանրությանը:
Հետո էլ ասում են, թե ինչո՞ւ են ոմանք 10.000 դրամ ընտրակաշառք վերցնում: Քաղաքական վերնախավ կոչվածը պայմանական 10.000 եվրոյով է ծախվում, ոմանք էլ դա տեսնում կամ զգում են և որպես հետևանք՝ 10.000 դրամով են ծախվում: Տարբերությունը գնի մեջ է: Մնացած առումներով նույն գծի վրա են: Թեև քաղաքական հաճախորդների արածն ավելի նողկալի է: Սրանք գոռում են «ելք կա», բայց իրականում «մուտք» են ման գալիս: Ու «մտնում» են: Ու «մտցնում» են սրանց...
Հայաստանի հանրության ողբերգությունն այն է, որ իր տնտեսաքաղաքական վերնախավը մեծամասամբ փտած է՝ իշխանական ու ընդդիմադիր հատվածներով հանդերձ: Մինչև այս վիճակը չփոխվի, դրական փոփոխություն ակնկալելը պարզ միամտություն է:

Կորյուն Մանուկյան