Տոնական օրերից հետո Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը «մեսիջներ» ուղարկեցին Հայաստանի բազմաչարչար հանրությանը:
Առաջնային նշանակության ու բացասական մուլտիպլիկատիվ էֆեկտի հնարավորությամբ ապրանքների թանկացման համապատկերին Կարապետյանը մեկնեց արտերկիր՝ հանգստի, իսկ Սարգսյանը, հաղթահարելով «թեթև մրսածությունը», գնաճի թեմայով խորհրդակցություն հրավիրեց:
Կարապետյանն արձակուրդ մեկնելով «մեսիջ» տվեց, որ իր վարչապետությանը հաշված ամիսներ են մնացել: Սարգսյանն իր խորհրդակցությամբ «մեսիջ» տվեց, որ իր վարչապետ դառնալուն հաշված ամիսներ են մնացել:
Ինչ վերաբերում է գնաճին, ապա երկուսն էլ գիտեին, որ դա լինելու է, ընդ որում՝ Հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու հետևանքով: Գիտեին, բայց հիմա ցույց են տալիս, թե իբր նոր իմացան ու անհանգստացել են: Ավելի ճիշտ՝ Կարապետյանն անհանգստության նշաններ ցույց չի տալիս: Հակառակը՝ նա ցույց է տալիս, որ այդ ամենն իրեն համարյա չի հետաքրքրում, մանավանդ որ դրսերում հայաստանյան գնաճն ազդեցություն չունի:
Սարգսյանն էլ գնաճով անհանգստացած է այնքանով, որքանով: Որքանով որ այն կարող է խանգարել կամ չխանգարել իր վարչապետությանը: Մնացածը թող հայ ժողովուրդը մտածի: Ու ոնց որ թե մտածում է: Մի մասն արտագաղթում է, իսկ մյուս մասը՝ սպասում իր շանսին:
Հայաստանը, ինչպես հայտնի է, չինովնիկական դրախտավայր է: Իսկ դրախտավայրում տեղերը սահմանափակ են: Շարքային քաղաքացուն տեղեր են վերապահված միայն հայ-ադրբեջանական սահմանագծում: Դե իսկ գնաճը չինովնիկական դրախտավայրում մնալու հավելյալ հարկատեսակ է:
Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի «մեսիջները»

Հայկ Ուսունց