Կարծիք

11.01.2018 08:01


ԵԼՔ-ին համաքայլ «հիշողությունը վերականգնեց» նաև Սերժ Սարգսյանը

ԵԼՔ-ին համաքայլ «հիշողությունը վերականգնեց» նաև Սերժ Սարգսյանը

Սեպտեմբեր-հոկտեմբերից սկսած, նախատոնական, տոնական շրջանում թանկացումները գնալով կատաղեցին, բազարը տնօրինողներն իրենց «հոր գինը,, տարածեցին ողջ շուկայի վրա՝ ժողովրդին դարձնելով ծակ գրպանով Ձախորդ Փանոս:
Եվ հիմա հանկարծ «ընդդիմադիր» դաշինքը որոշում է բողոքի ակցիա կազմակերպել թանկացումների դեմ:
Հայաստանը շաշերի երկիր են դիտարկում:
Ժողովրդին տկլորացրին-մաշկեցին ու դրանից հետո հանկարծ հիշեցին, որ պետք է պայքարել թանկացումների դեմ:
Կարծես, թանկացումները տեղի են ունեցել երկու օր առաջ և հիմա է հենց հուժկու բողոք կազմակերպելու ժամանակը:
Նախատոնական օրերին ժողովրդին թալանեցին-պրծան, նո՞ր ,,հիշեցին» թանկացումների մասին:
ԵԼՔ-ին համաքայլ «հիշողությունը վերականգնեց» նաև Սերժ Սարգսյանը, որը հիմա է խոսում գնաճը մեղմելու մասին (էս ի՜նչ փայլուն դերաբաշխում է ու պարտնյորներն էլ որքա՜ն հավեսով են խաղում):
Սրանք ո՞ւմ են ձեռ առնում, չես հասկանում:
Հետն էլ որոշները «հաթաթա» տալու պես օրական տաս անգամ հայտարարում են, թե Հայաստանում սոցիալական բունտ չի լինի: Իրանում տեղի ունեցածից սփրթնել են ու «թունդ ընդդիմադիր» դաշինքին մեյդան են գցել՝ հավանական բունտը գոլորշիացնելու նպատակով:
Լավ, ամեն անգամ հնարավո՞ր է էսքան բեզդարնի ներկայացումներ «դեմ տալ» ժողովրդին:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը