Լրահոս

04.02.2010 10:38

Վերլուծաբան. «Սոչիում կայացած Ալիև–Սարգսյան հանդիպմանը մեկ քայլ հետընթաց է գրանցվել»

Նյույորքյան «Միջնորդներ առանց սահմանի» կենտրոնի վերլուծաբան Թոմ Ֆիուտակը կարծիք է հայտնել, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում լուրջ խնդիրներ կան։

Ինչպես տեղեկացնում է «Թուրան»-ը, նա ընդգծել է, որ  չնայած մեծ հույսերին, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ոչ միայն չի մոտեցրել խնդրի կարգավորումը, այլև մեկ քայլ հետընթաց է գրանցել։

-Երկու նախագահներն էլ ակնհայտ ճնշման տակ են։ Վախը նրանց ամենամեծ թշնամին է։ Բանակցություններում նրանց ձգտումները հաճախ մեկնաբանվում են որպես զիջում հակառակ կողմին,-ասել է նա։

Մեկնաբանելով Ադրբեջանի կողմից սպասվող քայելերը՝ Ֆիուտակն ասել է, որ Հայաստանի նախահգահի հետ համաձայնության չգալու դեպքում հարցի լուծման իրական ճանապարհը ՄԱԿ-ի պատերի ներսում է։

-Պետք է սկսել գործընթաց, որը կընդգրկի Կովկասի ողջ տարածաշրջանը, և Ադրբեջանի ու Հայասատնի համար կվերամշակի երրորդ կողմի հանձնարարականները,-ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։