Քաղաքական

08.01.2018 18:01


Միայնակ գայլի առողջական վիճակը վատացել է (տեսանյութ)

Միայնակ գայլի առողջական վիճակը վատացել է (տեսանյութ)

Արդեն 10 օր հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի առողջկան վիճակը վատացել է։ «Գլխացավեր, սրտխառնոց, ոտքերի, ողնաշարի ցավ ունի»,- ասում է նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը:

Ազատամարտիկների շրջանում «Միայնակ Գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախուց տեղափոխվելուց հետո դեկտեմբերի 29-ին հացադուլ էր հայտարարել: Նա պահանջում է շուտափույթ կերպով բավարարել Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պահանջները և նրանց տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ: Արմեն Բիլյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 19-ից, իսկ Սմբատ Բարսեղյանը՝ դեկտեմբերի 21-ից:

Պաշտպանն այսօր տեսակցել է Արայիկ Խանդոյանին: Վերջինս պաշտպանին ասել է, որ պատժախցում շատ ցուրտ է: «Տեսակցության ժամանակ գլխարկով էր, երկու սվիտեր, բաճկոն, ակնհայտ երեւում է, որ այնտեղ սառնամանիք է եղել եւ ակնհայտ անմարդկային պայմաններ են»,- ավելացնում է պաշտպանը:

Արա Ղարագյոզյանը նաեւ անմարդկային վերաբերմունք է համարում հացադուլ հայտարարած անձին պատժախուց տեղափոխելը: «Անձը, երբ հայտարարում է հացադուլ, պետք է համապատասխան պայմաններ ստեղծեն, հացադուլավորների համար նախատեսված խցում մնալու համար»:

Արայիկ Խանդոյանի խցում իրականացվել է խուզարկություն, հայտնաբերվել է երկու հեռախոս և ինքնաշեն ալկոհոլային խմիչք։ «Հեռախոսների պահով Արայիկ Խանդոյանը ընդունել է, իսկ ալկոհոլային խմիչքը իրականությանը չի համապատասխանում եւ դա կարելի է ասել՝ հերյուրանք է»:

Այսօր լրանում է Արայիկ Խանդոյանի պատժախցում գտնվելու ժամկետը: Սակայն նա մտադիր չէ դադարեցնել հացադուլը:

Մանրամասները՝ a1plus.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը