Ահա և ավարտվեց բդամոլության շրջանը: Այն ուղեկցվեց վառելիքի թանկացմամբ, ինչն իր հերթին հանգեցնելու է այլ ապրանքների ու ծառայությունների թանկացմանը: Կյանքը, մի խոսքով, թանկանալու է:
Հետևողական աշխատանքի շնորհիվ Բ26-ին հաջողվել է սպանել քաղաքականությունը: Քաղաքականությունը սպանվել է ծախու «ընդդիմադիրների» և ընտրությունների կոմերցիալիզացիայի արդյունքում: Դա է պատճառը, որ հանրային ընդվզում չկա լկտի թանկացումների դեմ: Այս պայմաններում մարդիկ գերադասում են արտագաղթը, կամ էլ ընդվզում են խոհանոցային զրույցների ժամանակ:
Այս իշխանությունների վարքագիծը մի քանի հեղափոխության ու հեղաշրջման կարող էր հանգեցնել ցանկացած երկրում: Հայաստանում, սակայն, «օլիմպիական հանդարտություն» է տիրում: Սա ինչ-որ առումով սադո-մազոխիստական երևույթ է: Որքան շատ են այս իշխանությունները սադիստություն անում հանրության նկատմամբ, այնքան հանրությունը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, մազոխիստական տարբերակով ավելի շատ քվե է տալիս ՀՀԿ-ին: Սա՝ առաջին հայացքից և ըստ պաշտոնական տվյալների:
Իրականում ամեն ինչ եռում է կաթսայում: Թե երբ և ինչ ձևով կպայթի, որևէ մեկը չի կարող ասել: Երբ սպանվում է քաղաքականությունը, հանրային տիրույթը վերածվում է գազանանոցի, որտեղ բոլորը բոլորի թշնամին են և բնական վիճակը միմյանց կոկորդ կրծելն է դառնում:
Սադո-մազոխիզմը քաղաքականության մեջ մշտապես հանդիպող երևույթ է, բայց երբ այն անցնում է սահմանները, դառնում է անկառավարելի ու քաոսային գործընթացների աղբյուր, ինչպես նաև դառնում է վտանգավոր և՛ սադիստի, և՛ մազոխիստի համար: Ինչպես ասում են՝ բնության մեջ ամենավտանգավոր կենդանին կատաղած ոչխարն է, որից կատաղություն չես սպասում և դրանով իսկ անպաշտպան ես դրանից:
Հայաստանյան քաղաքական կյանքում սադիզմի ամենավառ դրսևորումը «Վերարտադրություն» օպերացիան է: Մազոխիզմ այս առումով հանրային հատվածում չկա: Մազոխիզմով տառապում են այն մարդիկ, ովքեր առիթ-անառիթ գոռգոռում են անփոխարինելի առաջնորդի մասին:
Ենթադրվում է, որ այդ «պետպատվերով» գոռգոռոցներն ավելանալու են՝ ներառելով «աշխատավորական կոլեկտիվները» ներկայացնող մյուս մազոխիստներին:
Սադո-մազոխիստական գործընթացների գագաթնակետը սպասվում է այս տարվա ապրիլին: Երեկոն դրանից հետո դադարելու է լինել ձանձրալի, քանի որ նոր Սահմանադրությունը քաղաքական, ներիշխանական ու կառավարչական քաոսի համար ստեղծել է բոլոր բարենպաստ պայմանները:
Այնպես որ, բարի գալուստ քաղաքական 2018՝ սադո-մազոխիստական զարգացումների տարի:
2018՝ սադո-մազոխիստական քաղաքական տարի

Կորյուն Մանուկյան