Կարծիք

07.01.2018 12:14


Իրականում վիճակն ավելի լուրջ է․ եկեղեցին այսօր վերածվել է խոշորագույն տնտեսական կառույցի

Իրականում վիճակն ավելի լուրջ է․ եկեղեցին այսօր վերածվել է խոշորագույն տնտեսական կառույցի

Ամեն ինչ ավելի լուրջ է

Վիգեն Սարգսյանի դիմակահանդեսը շատերին զվարճացրել է, ոմանց մտահոգել` եկեղեցին ու պետությունը սերտաճել են, որոշ մարդիկ մտահոգվել են բանակի ճակատագրով, քանի-որ բանակը բոլորինն է՝ անկախ հայացքներից, սակայն այն վերածվում է եկեղեցու ոստանի, և որպես հետևանք՝ բազմաթիվ մարդիկ բանակն արդեն իրենցը չեն համարում` իրենց համոզմունքների պատճառով: Դա մեծ հարված է բանակի համար:

Իրականում վիճակն ավելի լուրջ է, ինչը քչերն են հասկանում:

Եկեղեցին այսօր վերածվել է խոշորագույն տնտեսական կառույցի, օրինակ՝ առողջապահության ոլորտի խոշորագույն «խաղացողը» անձամբ Գարեգին Բ-ն է, ով վերահսկում է հիվանդանոցների ցանցի:

Եկեղեցին վերահսկում է բարեգործական խոշորագույն ֆինանսական հոսքեր, հողերի սեփականատեր է, մուտք է գործում էներգետիկայի ոլորտ, ունի փայաբաժին բանկերում: Կնունքների, հուղարկավորություների և նմանատիպ ծառայությունների մոնոպոլիստ է, որտեղ տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարների շրջանառություն կա: Այս ցուցակը կարելի է երկար շարունակել:

Եկեղեցու հսկայական շարժական ու անշարժ կապիտալի վերահսկողությունն ու որոշումներ կայացնելու իրավասությունը պատկանում է մեկ անձի՝ առանց որևէ վերահսկողության: Հիշեցնեմ, որ եկեղեցին ամենա ոչ թափանցիկ կառույցն է, անգամ բանակի համեմատությամբ: Փաստորեն, պետության մեջ գործում է փակ և անվերահսկելի կառույց՝ հզոր ֆինանսական հնարավորություններով, իսկ եթե հաշվի առնենք Հայաստանի կոռումպացված ու որկրամոլ վերնախավի առկայությունը, ապա մեծ երևակայություն պետք չէ ունենալ հասկանալու համար հնարավոր վտանգների որակը:

Այ այստեղ առաջանում են լուրջ խնդիրներ:

Այդ անձն արդեն կարևոր ազդեցություն է ձեռք բերել և իր ազդեցությունը տարածելու համար օգտագործում է եկեղեցին՝ որպես ինստիտուտ, որն իր հերթին գնալով ավելի է տարածում իր ազդեցությունը:

Եթե ուշադրություն դարձնեք, երբ նոր ՊՆ կամ ԿԳ նախարար, վարչապետ կամ այլ կարևոր պաշտոնյա է նշանակվում, առաջին հանդիպումը կաթողիկոսի հետ է լինում, որի ընթացքում էլ կայացվում են համագործակցության պայմանավորվածություններ` պաշտոնական ու ստվերային:

Վերահսկողությունից դուրս գտնվելու պատճառով կաթողիկոսն ունի կոռուպցիոն ռիսկի մեծ պոտենցիալ:

ԱԺ-ում եկեղեցին ունի մշտապես գործող ներկայացուցչություն, առողջապահության նախարարությունը, կարելի է ասել, կաթողիկոսի ազդեցության տակ է, բժշկական ինստիտուտը՝ նույնպես և այլն, և այլն, և այլն:

Վերահսկողությունից դուրս գտնվող, ըստ էության՝ ստվերում գործող նման կառույցից պաշտոնյանները տարբեր տեսակի կախվածության մեջ են հայտնվում, այդ թվում՝ հնարավոր է նաև կոռուպցիոն բնույթի:

Այստեղ է պետք որոնել Վիգեն Սարգսյանի դիմակահանդեսի դրդապատճառները: Ըստ երևույթին, անձնական շահի խնդիրներ կան:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը