Քաղաքական

06.01.2018 19:15


7 օր առաջնագծում. հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

7 օր առաջնագծում. հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և հստակորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը