Կարծիք

03.01.2018 09:56


Օրեցօր հասունացող դժգոհության ալիքը նման է եռացող փակ կաթսայի

Օրեցօր հասունացող դժգոհության ալիքը նման է եռացող փակ կաթսայի

Հեղափոխության բուրժուական «սոցիոլոգիայի» ներկայացուցիչները գտնում են, որ հեղափոխությունները անարդյունավետ են և անպտուղ, ենթադրում են հսկայական ծախսեր, զոհերն անխուսափելի են և բոլոր տեսակետներից զիջում են զարգացման էվոլյուցիոն եղանակին։ Այս տեսանկյունից հեղափոխության դերը ժխտում կամ նվազեցնում են ռեֆորմիզմի տեսաբանները։
Սակայն տեղայնացնել կամ նույնացնել այս կամ այն երկրի սոցիալական կամ սոցիալականը քաղաքականի վերաճած հեղափոխությունները Հայաստանում ենթադրվելիք նմանատիպ պրոցեսների հետ և միանգամից դրանց գեներացման հնարավոր լինելը տարբեր պատճառաբանություններ բերելով բացառելը՝ կնշանակի կույր լինել կամ չտեսնել օրեցօր հասունացող դժգոհության ալիքը, որը նման է եռացող փակ կաթսայի, որի տակ կրակը անընդհատ թեժացնում են հենց կոռումպացված վերնախավի կարկառուն ներկայացուցիչները։
Իսկ կորուստների մասով հատկապես Հայաստանում դեռ հարց է՝ արդյոք էվոլյուցիոն ճանապարհո՞վ է այն ավելի շատ, թե՞ եթե հիպոթետիկ՝ ռԷվուլյուցիա լիներ։
Հա, չմոռանամ ասել, որ էվոլյուցիոն զարգացումները լինում են միայն այն երկրներում, որտեղ մի ողջ ահռելի ապարատ չի արգելակում այդ զարգացումը, իր գործողություններով տասնամյակներով ավելի հետ չի շպրտում երկիրը, իսկ ռեֆորմները լավագույն դեպքում լինում են միայն թղթի վրա․․․․

Սուսաննա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը