Նորմալ երկրներում ղեկավարները երախտագիտություն են հայտնում սեփական ժողովրդին՝ անցնող տարվա ընթացքում իրենց կողմից թույլ տրված ինչ-ինչ սխալների հետևանքով կրած դժվարությունները միասնաբար հաղթահարելու համար: Իսկ մեզանում Սերժ Սարգսյանը, որը ոչ թե ինչ-ինչ սխալներ է թույլ տվել, այլ՝ բառացիորեն աղետալի վիճակի մեջ է դրել ժողովրդին, Երախտագիտության մեդալով է պարգևատրում իր աշխատակազմի աշխատակիցներին, ՀՀԿ-ական պատգամավոր «կանանց երգչախմբին» և էլի ուրիշ ՀՀԿ-ականների, նաև Բ26-ի TV-ների պատասխանատուների: «Օֆշորի գծով» Կճոյանին էլ, ո՜վ զարմանք, պարգևատրում է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի շքանշանով: Եթե դու երախտագետ ու երախտապարտ ես քո թիմին, ապա կարող ես նրանց անձնապես հայտնել քո երախտագիտությունը: Ինչո՞ւ ես պետության ու ժողովրդի անունից Երախտագիտության մեդալներ կախում քո գրասենյակի անդամների, մարքրիտների ու քարոզիչների դոշին: Նրանք բացառապես սպասարկել են քեզ, եղել են քեզ նման աղայի նոքարները: Ի՞նչ կապ ունեն պետության կամ ժողովրդի հետ: Իսկ Կճոյանի մասին չարժե խոսել, որն իրականում պարգևատրվել է «Օֆշորին մատուցած ծառայությունների համար»: Իսկապե՛ս, ե՞րբ է ավարտվելու էս բուֆոնադը կամ կրկեսը:
Ե՞րբ է ավարտվելու էս բուֆոնադը կամ կրկեսը
Նորմալ երկրներում ղեկավարները երախտագիտություն են հայտնում սեփական ժողովրդին՝ անցնող տարվա ընթացքում իրենց կողմից թույլ տրված ինչ-ինչ սխալների հետևանքով կրած դժվարությունները միասնաբար հաղթահարելու համար:
Իսկ մեզանում Սերժ Սարգսյանը, որը ոչ թե ինչ-ինչ սխալներ է թույլ տվել, այլ՝ բառացիորեն աղետալի վիճակի մեջ է դրել ժողովրդին, Երախտագիտության մեդալով է պարգևատրում իր աշխատակազմի աշխատակիցներին, ՀՀԿ-ական պատգամավոր «կանանց երգչախմբին» և էլի ուրիշ ՀՀԿ-ականների, նաև Բ26-ի TV-ների պատասխանատուների:
«Օֆշորի գծով» Կճոյանին էլ, ո՜վ զարմանք, պարգևատրում է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի շքանշանով:
Եթե դու երախտագետ ու երախտապարտ ես քո թիմին, ապա կարող ես նրանց անձնապես հայտնել քո երախտագիտությունը: Ինչո՞ւ ես պետության ու ժողովրդի անունից Երախտագիտության մեդալներ կախում քո գրասենյակի անդամների, մարքրիտների ու քարոզիչների դոշին:
Նրանք բացառապես սպասարկել են քեզ, եղել են քեզ նման աղայի նոքարները: Ի՞նչ կապ ունեն պետության կամ ժողովրդի հետ:
Իսկ Կճոյանի մասին չարժե խոսել, որն իրականում պարգևատրվել է «Օֆշորին մատուցած ծառայությունների համար»:
Իսկապե՛ս, ե՞րբ է ավարտվելու էս բուֆոնադը կամ կրկեսը:
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից